Սպաների հավելավճարը կդառնա 470 հազար դրամ, եթե ատեստավորումը գերազանց հանձնեն. Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.12.2025 | 12:26
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Ազգային տոնի առիթով
18.12.2025 | 12:16
Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնությունից 10 օր անց հանցագործության շարժառիթը պարզված չէ․ որ դատավորներն են մերժել կալանավորել մեղադրյալներին
18.12.2025 | 12:05
Մայր Աթոռում հավաք ու պատարագ նույն ժամին // ԱՄՆ-ը կշրջափակի Վենեսուելայի նավթատարները․ ԼՈՒՐԵՐ
18.12.2025 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Դոնի Ռոստովի նավահանգստին. կան զոհեր ու վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:42
Այսօր Ադրբեջանից Հայաստան կառաքվի բենզինի առաջին խմբաքանակը
18.12.2025 | 11:38
Նման տեղերից մարդկանց պետք է էվակուացնենք. Փաշինյանը` հատակագծից դուրս կառուցված տների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:33
Մայր Աթոռը հորդորում է հանդարտություն պահպանել․ հայտարարություն՝ կայանալիք հավաքից առաջ
18.12.2025 | 11:25
Warner Bros.-ը մերժել է Paramount-ի 108 միլիարդ դոլարի առաջարկը
18.12.2025 | 11:11
Լուիս Սուարեսը նոր պայմանագիր է կնքել «Ինտեր Մայամիի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 10:50
Թուրքիայում Մարմարա ծովը  ափից նահանջել է մոտ 20 մետր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 10:37
Երևանում անտուն շների կացարան կկառուցվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 10:21
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 18-ի դրությամբ
18.12.2025 | 10:05
Հունգարիայի առաջնության առաջատարը ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի դարպասապահին
18.12.2025 | 10:00
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է Մայր Աթոռում նախատեսված հավաքի ընթացքում զերծ մնալ սադրիչ և հակաիրավական գործողություններից
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց փոփոխությունների նոր փաթեթ, որով սահմանվում են ՊՆ համակարգի մարտական խնդիրների իրականացման պլանավորման և վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող սպայական, ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողների ատեստավորման արդյունքների գնահատման նոր ձևաչափ և ստացած գնահատականների հիման վրա հավելավճարների նոր չափեր։

«Համաձայն նոր փոփոխության՝ ատեստավորման արդյունքներով զինծառայողը հավելավճար չի ստանա այն դեպքում, երբ ֆիզիկական, կրակային և շարային պատրաստվածության գնահատման արդյունքներով առնվազն մեկ պատրաստվածության աստիճանից կամ մասնագիտական գիտելիքների ու ծառայողական գիտելիքների ստուգումից ստացել է մեկ անբավարար գնահատական։
Ատեստավորման դեպքում ենթակա է հաշվարկվելու հավելավճար, կամ ենթակա է շարունակելու հավելավճարի տրամադրումը, եթե այդ պատրաստություններից զինծառայողը ստացել է բավարար, լավ կամ գերազանց գնահատական։ Ընդ որում՝ զինծառայողը մասնագիտական գիտելիքների և ծառայողական պատրաստություններից առնվազն 21 հարցին սխալ պատասխանելու դեպքում ստանում է անբավարար, 30-34 հարցերի ճիշտ պատասխանելու դեպքում՝ բավարար, 35-44 հարցերի ճիշտ պատասխանելու դեպքում՝ լավ, կամ 45-ից և ավելի ճիշտ պատասխանի դեպքում՝ գերազանց:
Գնահատվում է գերազանց, եթե մասնագիտական գիտելիքների և ծառայողական պատրաստությունների թեստավորումից ստացել է միայն գերազանց գիտելիքներ, գնահատվում է լավ, եթե ֆիզիկական, կամ շարային ու մասնագիտական գիտելիքներից թեկուզ մեկից ստացել է լավ գնահատական, իսկ մնացածից՝ գերազանց։ Բավարար, եթե այդ թեստավորումներից ստացել է բավարար մի հարցի դեպքում, իսկ մնացածից բավարար կամ լավ գնահատական»,- նշեց նախարարը։

Գերազանցի դեպքում զինծառայողի հավելավճարը կազմում է 470 հազար դրամ, լավի դեպքում՝ 420 հազար դրամ, բավարարի դեպքում՝ 230 հազար դրամ։ Մյուս կազմերի դեպքում՝ գերազանց՝ 395 հազար դրամ, լավ՝ 345 հազար դրամ, բավարար՝ 205 հազար դրամ։

Նախարարը ներկայացրեց նաև, թե ատեստավորման դեպքում աշխատավարձի բարձրացումը առանց հարկերի որքան է կազմելու․ «Շարքային կազմը ատեստավորման բավարար գնահատական ստանալու պարագայում մարտական հերթապահությունը ներառյալ կստանա՝ 321 հազար 910 դրամ, լավի դեպքում՝ 430 հազար 910 դրամ, գերազանցի դեպքում՝ 470 հազար 910 դրամ։ Սա շարքային կազմի ամենաբարձր կոդն է։ Օրինակ՝ գնդապետը բավարար գնահատակնի դեպքում մարտական հերթապահություն իրկանացնող զորամասում կստանա 737 հազար 760 դրամ, գերազանցի դեպքում՝ 923 հազար 260 դրամ»,- մանրամասնեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։