Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը կազատվի՞ պաշտոնից․ նրան փոխարինողի թեկնածությունն է քննարկվում

Լուրեր

12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով առաջիկայում պաշտոնանկ կարվի ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին որպես նոր ՌՈ պետ քննարկվում է Երևանի ռազմական ոստիկանության բաժնի պետ Աշոտ Զաքարյանի թեկնածությունը:

Աշոտ Զաքարյանը, հիշեցնենք, Արցախյան պատերազմի մասնակից է: 1993-2003 թվականներին զբաղեցրել է Գյումրու ռազմական ոստիկանության պետի պաշտոնը: 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Զաքարյանը աջակցել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությանը, որն էլ հետագայում պատճառ է դարձել նրա դեմ քրեական գործեր հարուցելուն և քաղաքական հետապնդում իրականացնելուն:

Տեղեկութունը ճշտելու համար կապ հաստատեցինք Աշոտ Զաքարյանի հետ: Նրանից հետաքրքրվեցինք՝ առաջարկ ստացե՞լ է զբաղեցնելու Ռազմական ոստիկանության պետի պաշտոնը և եթե, այո, ապա կընդունի այդ առաջարկը: Պարոն Զաքարյանը նախ նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել այդ տեղեկությունը, ապա հավելեց․ «Ես նման տեղեկություն չունեմ»։

Նույն հարցով դիմեցինք նաև Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, որը ևս հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Factor.am-ը «Ռազմական ոստիկանության աշխատակիցների պնդմամբ՝ ՌՈ-ում կոռուպցիան չի վերացել, գոյություն ունի գնացուցակ՝ 1500 դոլարից մինչև և 7000 դոլար» վերտառությամբ հոդվածով անդրադարձել էր ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանին և նրա գործունեությանը: