«Լիդիան Արմենիայի» աշխատակիցները հարվածել են Ամուլսար տանող ճանապարհին կայանած մեքենաներին․ ակտիվիստ

Լուրեր

12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
Բոլորը

Ամուլսարի շուրջ կրքերը գնալով ավելի են թեժանում։ Այսօր բախումներ են տեղի ունեցել սար տանող ճանապարհը փակած բողոքի ակցիայի մասնակիցների և «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների միջև։

Factor.am-ի հետ զրույցում «Ջերմուկի զարգացման կենտրոն » ՀԿ  համակարգող Նարեկ Միրզոյանը, ով ականատես է եղել բախումներին, պատմեց․ «Այսօր վաղ առավոտից «Լիդիան Արմենիա» ընկերության 20-ից ավելի աշխատակից փակել են Գորիս-Երևան միջպետական, ինչպես նաև՝ Ջերմուկ տանող մայրուղին և պահանջում են, որ Ամուլսարի հանքի ճանապարհը փակած բողոքի ակցիայի մասնակիցները բացեն ճանապարհը։ Ջերմուկի ճանապարհով զբոսաշրջիկների մեծ հոսք է երթևեկում և, փաստորեն, ընկերության աշխատակիցները թույլ չեն տալիս նրանց հասնել Երևան, ինչն էլ դարձավ բախումների պատճառ։ Ես ականատես եմ եղել՝ ինչպես էին «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները բռունցքներով, շշերով հարվածում տարածքով անցնող զբոսաշրջիկների մեքենաներին, որոնցից մեկի ապակին կոտրվել է, ճիշտ է ես այդ պահին այդտեղ չէի»։

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ տարածքում հսկողություն իրականացնող ավելի քան 20 ոստիկան չեն փորձել կանխել երկու կողմերի միջև բախումը և վեճին միջամտել են  միայն այն ժամանակ, երբ ընկերության աշխատակիցները սկսել են շշերով հարվածել ճանապարհին կանգնած մեքենաներին։

Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստներն արդե 9 օր է՝ նոր  թափով սկսել են բողոքի ակցիաները և խոստանում են դրանք շարունակել այնքան ժամանակ, մինչև  հանքը շահագործող ընկերությունը դադարեցնի իր գործունեությունը։ 

Կատարվածի շուրջ «Լիդիան Արմենիայի» տեսակետը կներկայացնենք ավելի ուշ։