Այսօր Շուշին չկա, բայց էլի կլինի․ գորգերի ցուցադրություն՝ Երևանի կենտրոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում այսօր ցուցադրվեցին Շուշիի թանգարանից Հայաստան բերված գորրգերը։ Նախաձեռնությունը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանինն ու Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանինն էր։

«Այսօր ցուցադրվում են Շուշիի գորգերի թանգարանի և Արցախ կարպետի գորգերի նմուշները։ Այսօր մայիսի 9-ն է, և ցանկացա, որ Շուշիի մթնոլորտը տեղափոխվի Երևանի կենտրոն, որպեսզի մարդիկ չմոռանան, որ Շուշին դժբախտ ու դժգույն չէր»,- ասաց Թովմասյանը։

Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանի խոսքով՝ փրկված գորգերը դեռ հանգրվան չունեն։ Նա վերջերս հանդիպել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ, բայց գորգերի համար տարածք հատկացնելու վերաբերյալ հստակ պատասխան չի ստացել՝ սպասում է։

«Սպասում եմ իրենց որոշմանը, գորգերը Վանաձորում են պահվում։ Բոլորս պիտի հասկանանք, որ գորգերը հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությունն են, ապացուցողական բազան, և անհարմար է, որ հարցը պատերազմից 2,5 տարի անց լուծում չի ստացել»,- նշեց Ասծատրյանը։

Ըստ Շուշիի նախկին բնակիչ Գոռ Ավագյանի՝ Շուշին չկա, բայց պահպանված գորգերը սփոփանք են։ Վստահ է, որ Շուշին կրկին հայկական է լինելու և մայիսյան եռատոնը կրկին մեծ շուքով կնշվի այնտեղ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան