Մոսկվան և Բաքուն կշարունակեն ամրապնդել ռազմավարական գործընկերությունը․ Մատվիենկոն՝ Ադրբեջանի Մեջլիսի նախագահին

Լուրեր

13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
Բոլորը

Ռուսաստանը և Ադրբեջանը կշարունակեն ամրապնդել բարեկամության և ռազմավարական գործընկերության կապերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Ադրբեջանի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային ուղղված Հաղթանակի օրվան նվիրված նամակում։

«Վստահ եմ, որ մենք կշարունակենք ամրապնդել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բարեկամության, ռազմավարական գործընկերության և դաշնակցային կապերը, որոնց ժողովուրդները միասին անցել են Հայրենական մեծ պատերազմի դաժան փորձությունների միջով»,- գրել է Մատվիենկոն։

Նա նշել է, որ գիտեն՝ «ինչ գնով է տրվել հաղթանակը և սրբորեն հարգում են ադրբեջանցիների ռազմական և աշխատանքային սխրանքները»։

Հավելենք, որ օրերս էլ Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հայտարարել էր, որ ոչ ոք չի կարող սեպ խրել Բաքվի ու Մոսկվայի հարաբերություններում։

«Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն ու տեղն է վստահություն հայտնելու, որ ոչ ոքի չի հաջողվի սեպ խրել մեր բարիդրացիական հարաբերություններում և կանխել խոշոր տարածաշրջանային նախագծերի զարգացումը, ինչպիսին է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը»,- ասել էր ռուսաստանցի դիվանագետը։

Էմմա Չոբանյան