«Պատերազմ սկսելու վտանգն իրական է․ Ադրբեջանի հասարակությունը պատրաստ է պատերազմի»․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
Բոլորը

Արցախի սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ և այդ լարումն ավելի կավելանա,  երբ հաջորդ շաբաթ Ադրբեջանը սկսի լայնամասշտաբ զորավարժություններ։ Սահմանը լարված է նաև Նախիջևանի հատվածից, քանի որ օր օրի այնտեղ ավելանում են զորքի և զինտեխնիկայի կուտակումներ։ 

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով սահմանային լարվածությանն ու Ադրբեջանի վարած քաղաքականությանը,  նշեց․ «Պատերազմի վտանգն իրական է այն առումով, որ Ադրբեջանի հասարակությունը պատրաստ է պատերազմ սկսելու։ Ես հույս ունեմ, որ Ալիևը նման արկածախնդրության չի գնա, քանի որ ավելի մեծ խաղացողները նման ցանկություն չունեն։ Հերթական պատերազմական լարում ունենալու պարագայում երկու կողմերից էլ կլինեն հարյուրավոր զոհեր»։ 

Արա Պապյանը նշեց, որ Ալիևն իր քաղաքացիներին մշտապես կերակրում է այն հռետորաբանությամբ, որ փողերը ծախսվում են բանակն ամրապնդելու համար, իսկ իրականում լուծում է գանձագողության հարց։ «Արցախյան հակամարտությունն օգտագործվում է Ադրբեջանի ներքին խնդիրները  լուծելու համար»,- ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։