Ոչ ոք չէր ակնկալում հրաշքներ, բոլոր խնդիրների լուծում․ Պարույր Հովհաննիսյան

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

«Վաշինգտոնում չորս օր տևած բանակցություններն աննախադեպ էին»,- «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը` հավելելով՝ կողմերը բոլոր ջանքերը գործադրել են խաղաղության օրակարգը հնարավորինս առաջ մղելու համար։

«Վաշինգտոնում բանակցությունները 4 օր տևեցին, և այդ առումով այն աննախադեպ էր: Արդեն իսկ դրական փաստ էր մեր փորձերը առաջ տանել խաղաղության գիծը: Մյուս կողմից՝ ոչ ոք չէր ակնկալում հրաշքներ, բոլոր խնդիրների լուծում: Աշխատանքը շարունակվելու է: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն արդեն հայտարարել է, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում, այնուհետև կշարունակվի Մոսկվայում եռակողմ ձևաչափով»,- հայտնեց փոխնախարարը։

Լրագրողի հարցին՝ կա՞ն հարցեր, որոնց շուրջ կողմերն ընդհանուր հայտարարի են եկել, փոխնախարարը արձագանքեց․ «Հիմա բարդ է առանձնացնել 1-2 հարց: Բայց փաստը, որ բանակցությունները շարունակվում են այդպիսի ինտենսիվությամբ, արդեն լավ նշան է»։

Ինչ վերաբերում է «Նեմեսիս» հուշարձանի շուրջ աղմուկին, փոխնախարարը շեշտեց․ «Ցավալի է, որ մինչև այսօր այդ հարցում չունենք ճիշտ մոտեցում, որն ակնկալվում է։ Բացի այդ՝ չմոռանանք այնտեղ ընտրական գործընթացներ են և շատ հայտարարություններ պետք է դիտարկել այդ տեսանկյունից»։