Պայմանագրի ստորագրում հնարավոր է ՀՀ տարածքից ադրբեջանական զորքի դուրսբերման պայմաններում․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

«Բանակցություններում հայտնի սկզբունք կա՝ քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչ մի բան էլ դեռ համաձայնեցված չէ։ Այս բանակցություններին այդ տեսանկյունից պետք է մոտենալ»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մեկնաբանելով նախարարների համատեղ հայտարարությունը, թե առանցքային հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները շարունակում են մնալ տարամետ, և հարցին՝ կա՞ն կոնկրետ հարցեր, որոնց շուրջ համաձայնություն կա։

Գրիգորյանի խոսքով՝ որոշ հարցերում եղել է առաջընթաց, բայց դրանք ամենահիմնարարը չեն։

ՀՀ ԱԽ քարտուղարը հավելեց, որ միջազգային երաշխավորների ինստիտուտի հարցով բանակցությունները շարունակվում են․ «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կիրակի հանդիպելու են Բրյուսելում, այնուհետև այդ հանդիպումը շարունակվելու է Քիշինևում։ Սպասվող բանակցություններին միանալու են նախագահ Մակրոնն ու վարչապետ Շոլցը։

Կփորձենք աշխատել այն ուղղությամբ, որ հնարավորինս մոտարկենք մոտեցումները։ Այս պահին վերջնական լուծում չկա, եթե լուծում գտնենք, առաջ կշարժվենք»։

Անդրադառնալով հարցին, թե որ քաղաքական վեկտորի հովանու ներքո և որտեղ տեղի կունենա խաղաղության պայմանագրի վերջնական կնքումը, Գրիգորյանը նշեց․ «Դա որոշված չէ, որտեղ հնարավոր եղավ առաջընթաց գրանցելու և վերջնական համաձայնության հասնելու, այնտեղ էլ կստորագրենք»։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ կարևոր չէ, թե ինչ վերնագիր կունենա փաստաթուղթը. «Կարևորը բովանդակությունն է։ Մի քանի կարևոր հարց կա, եթե այդ հարցերի շուրջ կարողանում ենք լուծումներ գտնել, կարևորը դա է»։

«Պայմանագրի ստորագրում հնարավոր է ՀՀ տարածքից ադրբեջանական զորքի դուրսբերման պայմաններում․ դա պարտադիր է»,- ընդգծեց Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։