ՌԴ հատուկ ծառայություններն արշավ են իրականացրել՝ վատթարացնելու Թուրքիայի և Արևմուտքի հարաբերությունները․ միջազգային հետաքննություն

Լուրեր

11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
Բոլորը

Եվրոպական լրատվամիջոցների կոնսորցիումը, այդ թվում՝ Expressen-ը, DR-ը, Le Monde-ը, Süddeutsche Zeitung-ը, NRK-ն, SVT-ն, Delfi-ն, WDR/NRD-ն և Dossier Center-ը, բացահայտել են ռուսական ազդեցության արշավ, որի նպատակը Թուրքիայի ու ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցների հետ հարաբերությունները բարդացնելն է, գրում է Turkish Minute-ը։

Ռուսական հետախուզական ծառայության սպայի փաստաթղթերի արտահոսքը ցույց է տալիս, որ Մոսկվան օգտագործել  է Շվեդիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքիայի դեմ ուղղված բողոքի ակցիաները, որտեղ Անկարայի դիմադրությունը ՆԱՏՕ-ին իրենց անդամակցության վերաբերյալ սրել էր լարվածությունը: Հետաքննությունը ցույց է տալիս, որ ռուսական հատուկ ծառայությունները կազմակերպել են կեղծ բողոքի ակցիաներ եվրոպական քաղաքներում՝ կիրառելով մարտավարություն, ինչպիսին է թուրքական դրոշը այրումը և Էրդողանին վիրավորելը՝ Թուրքիայի և ԵՄ անդամ երկրների միջև լարվածությունը սրելու և Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի միջև սեպ խրելու համար։

Այս արշավն ի հայտ եկավ Թուրքիայի և Շվեդիայի միջև լարվածության ֆոնին, որը պայմանավորված էր Թուրքիայի հակազդեցությամբ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումի հարցում: Արշավը, ըստ երևույթին, ոգեշնչված է եղել հունվարին Ստոկհոլմում Ղուրանի այրման միջադեպից: Ստոկհոլմում Ղուրանի այրումը և դրան հաջորդած հակաթուրքական իրադարձությունները լարել էին երկու երկրների հարաբերությունները՝ հնարավորություն տալով Ռուսաստանին օգտագործել իրավիճակը և սեպ խրել ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև:

Ըստ փաստաթղթերի՝ մանրամասն հրահանգներ են տրվել տեղի բնակիչներին կամ միգրատներին՝ հրահրելու կոնֆլիկտներ՝ ձայնագրելով և տարածելով Թուրքիայի դրոշն այրելու կամ Էրդողանին վիրավորելու տեսանյութեր։ Այդ գործողությունները ներառում են Էրդողանի դիմանկարի այրումը Հաագայում ու եվրոպական խոշոր քաղաքներում Էրդողանի դեմ գրաֆիտիի արշավը։

Հավելենք, որ չնայած դիմադրությանը՝ Թուրքիան առայժմ վավերացրել է միայն Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը։

Շվեդիայի հարցը դեռ բաց է մնում։ Ստոկհոլմը հույս ունի միանալ դաշինքին մինչև Վիլնյուսում հուլիսին կայանալիք գագաթնաժողովը։

Էմմա Չոբանյան