Էրդողանի նախկին գործընկերը հայտնել է, որ Թուրքիայի նախագահը հարյուր միլիարդավոր դոլարների ապօրինի շահույթ ունի

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին գործընկեր, ազդեցիկ Յեշիլդաղ ընտանիքի անդամ Ալի Յեշիլդաղը  լրագրող Ջևհերի Գյուվենի կողմից հրապարակված տեսանյութում պնդում է, որ Էրդողանի անձնական կարողությունը կազմում է մի քանի հարյուր միլիարդ դոլար։ Ըստ Turkish Minute-ի՝ այդ մասին նա հայտնել է 7 տեսանյութերից կազմված շարքի երրորդ մասում, որտեղ Յեշիլդաղը մանրամասնում է Թուրքիայի նախագահի և նրա ընտանիքի հետ կապված կոռուպցիայի, անօրինական գործունեության և վատ վարքագծի դեպքերը։

«Թույլ տվեք ձեզ մի բան պատմել։ Գիտե՞ք, թե ինչպիսի իրավիճակում ենք մենք հիմա: Թայիփ Էրդողանը ստեղծել է աշխարհում ամենամեծ հանցավոր կազմակերպությունը։ Ալ Կապոնե, Վիտո Կորլեոնե․․․ դրանք ոչ այլ ինչ են, քան պատմություններ՝ համեմատած Էրդողանի հետ: Չկա օրենք, չկա հրաման։ Դատախազը, ոստիկանությունը, ժանդարմերիան, դատարաններն ու նախարարները՝ բոլորը նրան են պատկանում»,- տեսանյութում պատմում է Յեշիլդաղը։

2012 թվականին Քայա ընտանիքից Թահսին Քայան՝ «Ֆեներբահչե» մարզական ակումբի նախկին նախագահ և «Քայալար» շինարարական ընկերության սեփականատերը, օգնություն է խնդրել Յեշիլդաղ ընտանիքից՝ «Ասիա Մոտոր»-ի սեփականատեր Սոյսալ ընտանիքի հետ ֆինանսական վեճը լուծելու համար։ Վեճը վերաբերում էր 2008 թվականին Բոսֆորի ափին գտնվող 20 միլիոն դոլար արժողությամբ հողատարածքի վաճառքին։ Ավելի ուշ Քայայի ընտանիքը հայտարարել է, որ Սոյսալի ընտանիքն իրենց պարտք է ևս 50 միլիոն դոլար։

Յեշիլդաղը նշել է, որ Քայա ընտանիքը դիմել է իր օգնությանը՝ հարցն այն ժամանակվա վարչապետ Էրդողանին հասցնելու համար՝ հուսալով, որ նա կճնշի Սոյսալին լրացուցիչ գումարի վճարման հարցում։ Դրա դիմաց Քայա ընտանիքն առաջարկել է 20 միլիոն դոլար կաշառք բաժանել Յեշիլդաղի ընտանիքի և Էրդողանի միջև։

Սկզբում Էրդողանը մերժել է առաջարկը, սակայն հետո մտափոխվել է և Սոյսալ ընտանիքին պարտավորեցրել է վճարել 50 միլիոն դոլարը։ Երբ ընտանիքը չի կարողացել հավաքել միջոցները, ստիպված է եղել վաճառել հողը Էրդողանի կողմից նախընտրած ընկերությանը։ Յեշիլդաղը ենթադրում է, որ հողի վրա կառուցված մեկ միլիարդ դոլար արժողությամբ նոր հյուրանոցն այժմ անձամբ Թուրքիայի նախագահին է պատկանում։ Յեշիլդաղը պնդում է, որ այդ գումարից 20 միլիոն դոլարը պետք է բաժանվեր իր, եղբոր՝ Հասանի և Էրդողանի միջև։ Սակայն ավելի ուշ նա պարզել է, որ Էրդողանի եղբայրը՝ Մուսթաֆա Էրդողանը, վերցրել է իր բաժինը։

Այս մեղադրանքները հետևում են Յեշիլդաղի նախորդ պնդումներին, որտեղ նա մանրամասնում էր, թե ինչպես է Էրդողանը 1 միլիարդ դոլար գրպանել 2007 թվականի մրցույթում և բացահայտել կոռուպցիոն սխեման, որը ներառում է 3,5 միլիարդ դոլարի ԵՄ միջոցները, որոնք հատկացվել են գյուղատնտեսության բարելավման համար:

Մեկ այլ տեսանյութում էլ Յեշիլդաղն Էրդողանին մեղադրել է Անթալիայի նահանգում օդանավակայանը շահագործելու համար պետական ​​մրցույթից 1 միլիարդ դոլար կորզելու մեջ։

Ի հավելումն Յեշիլդաղի վերջին մեղադրանքների՝ ևս երկու անձ նախկինում հրապարակել էին տեսանյութեր, որոնք բացահայտում էին նախագահ Էրդողանի ենթադրյալ կոռուպցիոն և հանցավոր գործունեությունը: Արաբական Միացյալ Էմիրություններում ապրող մաֆիայի ղեկավար Սեդաթ Պեկերը և քուրդ գործարար Մուհամմեդ Յակուտն օգտագործում էին իրենց հարթակները՝ հանցավոր ցանցերի հետ նախագահի կապերի և տարբեր ապօրինի ձեռնարկություններին նրա մասնակցության մասին տեղեկություններ բացահայտելու համար:

Հավելենք, որ Յեշլդաղը հանրահայտ ազդեցիկ Յեշիլդաղ ընտանիքի անդամ է։ Նրա հայրը՝ Հասան Յեշիլդաղը, ծառայել է որպես Էրդողանի թիկնապահ վերջինիս բանտարկության ժամանակ՝ 1999 թվականին, իսկ նրանց սրճարանը դարձել է իշխող Արդարություն և զարգացում կուսակցության, կառավարության և պետական բյուրոկրատիայի, այդ թվում՝ Էրդողանի ընտանիքի հավաքատեղի։

Էմմա Չոբանյան