Նուբարաշեն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ, պատուհանները փակ պահել
Մայիսի 6-ին՝ ժամը 22:00-05։00, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 6-րդ, 7-րդ, 9-րդ, 11-րդ, 12-րդ փողոցներում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, անվտանգությամբ պայմանավորված, բնակիչներին հորդորում է փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները: