«Ալիևը պատրաստ չէ լայնարձակ ինքնավարություն տալ Ղարաբաղին»․ Փաշինյան․ Azatutyun.am

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Հայաստանի ղեկավարը, Պրահայում պատասխանելով «Ազատության» հարցին, ասել է, որ Իլհամ Ալիևը պատրաստ չէ լայնարձակ ինքնավարություն տալ Ղարաբաղին, ինչի մասին պաշտոնական Բաքուն բազմիցս էր հայտարարել 44-օրյա պատերազմից առաջ:

Հարցին՝ ինչու է այդ մասին հիմա միայն խոսվում, մինչդեռ արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարում էր Շուշիի, Հադրութի դեօկուպացիայի, Արցախի ինքնորոշման մասին, Փաշինյանն ասել է․ «Մենք այդ ճանապարհով գնալիս է, որ հանդիպել ենք էս խնդիրներին: 30 տարի մենք ասում էինք ինքնորոշում, ինքնորոշում՝ առանց ֆունդամենտալ պրոբլեմը հասկանալու։ Այո, մենք մեր խնդիրը չենք ախտորոշել մինչև վերջ: Խնդիրները մենք դրել ենք, ձևակերպել ենք և գնացել ենք այդ խնդիրների հետևից»:

«Այո, պետք է դնել [իրատեսական խնդիրներ], բայց դրա համար պետք է նախ իրականությունը հասկանալ և ըմբռնել», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Ազատության» հարցին՝ «որոշումներ կայացնելուց առաջ չէ՞, որ պետք է հասկանալ և ըմբռնել», Հայաստանի վարչապետը պատասխանել է.

«Այո, պետք է որոշումներ կայացնելուց առաջ հասկանալ և ըմբռնել։ Ճիշտ եք անում, որ այդ հարցը հասցեագրում եք մեր կառավարությունը, բայց այդ հարցը պետք է հասցեագրել բոլորիս, մեր պետությանը, որովհետև կառավարությունը ինչքան էլ կառավարություն լինի, եթե նույնիսկ էդքան խորը հենց առաջին վայրկյաններից տիրապետի խնդրին, ինքը չի կարա սենց գա և ծորակը փակի, ասի՝ վերջ, էսօրվանից մենք փոխում ենք մեր դիտանկյունը, որովհետև կառավարություն ը հանրության մաս է, մանավանդ այն կառավարությունը, որ ժողովրդի հետ և ժողովրդով է եկել իշխանության»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։