Լրատվամիջոցների դերն արտակարգ իրավիճակներում վճռորոշ է՝ ճիշտ ժամանակին տրամադրել անսխալ տեղեկատվություն, կրթել և հոգեբանորեն աջակցել հանրությանը․ ԵՄ դեսպան

Լուրեր

26.08.2026 | 09:43
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Գագիկ Ծառուկյանի հետ կապված մի շարք անշարժ գույքերի գործարքներ
26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
Բոլորը

«Ծառայել լսարանին, երբ կարիքն ամենամեծն է. լրատվամիջոցների կարևորագույն դերն արտակարգ իրավիճակներում»․ մայիսի 5-ին Երևանում անցկացվեց այաս խորագրով համաժողովը, որը կազմակերպվել է BBC Media Action-ի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Համաժողովը համախմբել էր միջազգային, տեղական և մարզային մեդիափորձագետներին՝ քննարկելու այն կենսական դերը, որ մեդիան խաղում է ճգնաժամային իրավիճակներում:

Համաժողովի ընթացքում քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ճգնաժամային իրավիճակներում հանդիսատեսին արժանահավատ տեղեկություն տրամադրելու ուղիները, արտակարգ իրավիճակներում ապատեղեկատվության դեմ պայքարելու կարևորությունը և այլն: Միջոցառման խոսնակները հանդես եկան թեմատիկ ելույթներով։ Երկրորդ մասում պանելային քննարկումների և աշխատարանների միջոցով, ներկաներին ներկայացվեցին մեդիաարտադրության, ապատեղեկատվության դեմ պայքարի գործիքակազմեր, ռեսուրսների ներգրավվման ռազմավարություններ և այլն։

Հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակությանղեկավարտիկինԱնդրեաՎիկտորինըևԳերմանիայիԴաշնայինՀանրապետությանդիվանագիտականներկայացուցչությանղեկավարպարոնՎիկտորՌիխտերը։

«Լրատվամիջոցների դերն արտակարգ իրավիճակներում վճռորոշ է՝ ճիշտ ժամանակին տրամադրել անսխալ տեղեկատվություն, ծառայել որպես հաղորդակցության հարթակ, կրթել և հոգեբանորեն աջակցել հանրությանը: Լսարան շահելու լրատվամիջոցների մրցավազքը կարող է տարբեր ռիսկեր ծնել, ինչպես նաև էթիկապես խնդրահարույց մտահոգություններ առաջ բերել՝ սենսացիոնիզմ, կեղծ տեղեկատվության տրամադրում, շահերի բախում: Լրատվամիջոցները կարող են, այնուամենայնիվ, պահպանելով էթիկայի չափանիշները, խթանելով մեդիա գրագիտությունը և հավասարակշռելով կոմերցիոն շահը և էթիկական նկատառումները, ձևավորել լսարանի վստահությունը և հանրային դիսկուրսի իրազեկման և ձևավորման գործում վճռորոշ դեր կատարել՝ հատկապես արտակարգ և ճգնաժամային իրավիճակներում»,- իր ելույթում, մասնավորապես, նշեց դեսպան Անդրեա Վիկտորինը։

Մեծարգո դեսպան պարոն Վիկտոր Ռիխտերը հավելեց. «Այս պահին Հայաստանում հանգամանքները շատ ծանր են և այս համաժողովի թեման շատ արդիական է։ Ազատ մեդիայի դերը շատ կարևոր է արտակարգ իրավիճակներում, հատկապես ապատեղեկատվության, մանիպուլյացիայի և կեղծ լուրերի դեմ պայքարելու առումով՝ հիբրիդային պատերազմի արդյունքում, որին մենք ներկայումս բախվում ենք»:

«Մենք երախտապարտ ենք մեր հայ գործընկերներին՝ քաղաքացիներին բարձրորակ տեղեկատվություն տրամադրելու, ճգնաժամային իրավիճակներում մարդկանց ավելի դիմակայուն դարձնելու համար։ Արտակարգ իրավիճակներում կեղծ ինֆորմացիան մեծանում է և հավասարակշռված, ճշմարտացի ինֆորմացիայի անհրաժեշտությունը և մանիպուլյացիաներին դիմակայելու կարևորությունը էլ ավելի կարևոր է դառնում»,- իր հերթին նշեց BBC Media Action-ի ծրագրերի ղեկավար Էլլի Հաուորթը: