ՀՀ ղեկավարությունն արդարանո՞ւմ է. երևանյան հուշարձանն ու Անկարայի հիստերիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.02.2026 | 11:22
Կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում  
17.02.2026 | 11:21
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Ռուսաստանի հարավը. հրդեհվել է Կրասնոդարի Իլսկի նավթավերամշակման գործարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 11:12
Հայ Ազգային Կոնգրեսն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայ Առաքելական եկեղեցուն․ հայտարարություն
17.02.2026 | 11:01
Ժողովրդավարական անվտանգության հայաստանյան երրորդ ամենամյա համաժողովը. ՈՒՂԻՂ
17.02.2026 | 10:50
Թրամփը հայտարարել է, որ «անուղղակիորեն» կմասնակցի Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին
17.02.2026 | 10:42
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
17.02.2026 | 10:31
Ժողովրդական արվեստների թանգարանում կկայանա «Լաբիրինթ» ցուցահանդեսի բացումը
17.02.2026 | 10:19
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը իրենց ամուսնությունը գրանցել են
17.02.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 17-ի դրությամբ
17.02.2026 | 09:46
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
17.02.2026 | 09:31
Դատախազությունը պահանջում է Վահե Հակոբյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 12 անշարժ և շարժական գույքեր, շուրջ 21 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար
17.02.2026 | 01:59
Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը 14-րդ տեղը գրավեցին ձմեռային Օլիմպիական խաղերում
16.02.2026 | 23:24
Այրվել են պահեստային բաքերը և բեռնատար մեքենա. մանրամասներ Թալինի գազալցակայաններից մեկում բռնկված հրդեհից
16.02.2026 | 23:15
Նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը. Davaro-ն՝ ԱԹՍ-ներում այլ արտադրողների տեխնոլոգիաներ կիրառելու մասին
16.02.2026 | 22:54
Ուզբեկստանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի ԱԳ նախարարին
Բոլորը

Երևանում «Նեմեսիս» գործողության հուշարձանի տեղադրումն Անկարայում ցավոտ են ընդունել: Թուրքիան օրերս պաշտոնապես հայտարարեց, որ փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների համար։

«Նեմեսիս» գործողության հերոսներին նվիրված հուշակոթողը բացվել է այս տարվա ապրիլի 25-ին, առաջարկությունը Հայոց ցեղասպանության վրիժառուների ժառանգներինն է:

Թուրքիայում գտնվող Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «Նեմեսիս» հուշարձանը տեղադրվել է քաղաքային իշխանությունների որոշմամբ։

«Ցավում եմ, որ հուշարձանի տեղադրումը նման արձագանք է ստացել Թուրքիայում: Որոշումը կայացվել է տեղական ինքնակառավարման մարմնում, և ես չեմ ցանկանում, որ դա այստեղ ընկալվի որպես Հայաստանի արտաքին քաղաքականության դրսևորում կամ որպես ոչ բարիդրացիական քայլ»,- ասել է Սիմոնյանը։

Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ  Հայաստանում պետական արտաքին քաղաքականությունն իրականացվում է վարչապետի և արտգործնախարարի կողմից։

Ազգագրագետ Արտակ Խաչատրյանն ասում է՝ հայկական կողմի այս հայտարարությունը նշանակում է, որ Հայաստանը զերծ է մնում տոտալիտար հասարակություններին բնորոշ կառավարման համակարգից։

«Թուրքիան շատ լավ հասկանում է, որ «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումը և դրա շուրջ ծավալվող այդ ամբողջ խոսույթը ժողովրդի պատմական հիշողությունը թարմ պահելու և վերարտադրելու խնդիր է լուծելու․ սրանով եմ պայմանավորում Թուրքիայի նման արձագանքը»,- նշում է ազգագրագետ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Արտակ Խաչատրյանը։

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ «արձանի տեղադրումն անհամատեղելի է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ոգու հետ և ոչ մի կերպ չի նպաստի տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին, ընդհակառակը՝ բացասական ազդեցություն կունենա։ Սիմոնյանի խոսքով՝ եթե որոշել են կարգավորել հարաբերությունները, ապա դա հեշտ չի լինելու, և ասուլիսի ժամանակ հույս է հայտնել, որ թուրք գործընկերներն առաջ կնայեն ու նոր էջ կբացեն։

«Ցանկության դեպքում՝ միշտ էլ կարելի է հարաբերությունները վատացնելու պատճառներ գտնել։ Ես էլ կարող էի հազար տարբեր պատճառ գտնել Թուրքիա չժամանելու համար, բայց ես այստեղ եմ, որպեսզի թուրք հասարակությանն ասեմ, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության և հարաբերությունների կարգավորման՝ առանց նախապայմանների»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը։

«Նեմեսիս» գործողության հերոսներին կամ «Ազգային արժանապատվության ասպետներին» նվիրված աղբյուր-հուշակոթողի տեղադրման որոշումը Երևանի ավագանին միաձայն ընդունել էր դեռևս 2021 թվականին։ Մինչ այդ՝ հանրային մեծ քննարկում է անցկացվել։ Այդ ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խորհրդական Կամո Արեյանը նշել էր, որ նախագծի վերաբերյալ գրավոր դրական կարծիք են հայտնել Երևանի ավագանու բոլոր խմբակցությունները, ինչպես նաև ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը: Ըստ օրենքի՝ Երևանում հուշարձան տեղադրելու համար Կառավարությունից թույլտվություն, կարծիք կամ եզրակացություն հարկավոր չէ։ Ապրիլի 25-ին հուշակոթողի բացմանը մասնակցել էր Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանը, ըստ նախաձեռնության հեղինակների, հավերժացնում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրք պարագլուխներից և 1918-ին Բաքվում հայերի ջարդերի կազմակերպիչներից վրեժ լուծած հայորդիների հիշատակը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս Ազգային ժողովի ամբիոնից անդրադարձել էր այս թեմային․ պատգամավորի պնդմանը, թե արձանն ուշացած է տեղադրվել, վարչապետը հարցրել է՝ եթե նման արձան ՀՀ-ում չլիներ, դրանից ի՞նչը կտուժեր, և ի՞նչ կշահեինք մենք։

«Ինչո՞ւ է այդ արձանը տեղադրվել․ այդ արձանը տեղադրվել է մի պարզ պատճառով, այդ նախաձեռնությունները եղել են 2020 թվականի դեկտեմբերի և 2021-ի ապրիլի շրջանում, բոլորը մտածել են, որ այս դավաճանության, այս ընդհանուր տրամաբանության մեջ, եթե մենք չհամաձայնենք, կասեն՝ դուք դավաճան եք։ Եվ մենք բոլորս առաջնորդվում ենք մի տրամաբանությամբ՝ այնպես անենք, որ մեզ հանկարծ չասեն, որ դավաճան ենք. մենք իրականում մեր երկրի պետական և ազգային շահերը դավաճանում ենք»,- ասել է Փաշինյանը։

Ազգագրագետ Արտակ Խաչատրյանը չի կարծում, որ Թուրքիան հուշակոթողն ապամոնտաժելու պահանջ կհնչեցնի։ Թուրքիային ոչ միայն արձանի տեղադրումն է զայրացրել, այլև նման ակցիաները, որոնք հիշեցնում են 1915 թվականի հայերի ցեղասպանությունը, և միշտ փորձելու են ընդդիմանալ ու ճնշումներ գործադրել հայերի վրա։

«Արձանի տեղադրումը, նման ակցիաները Հայաստանի ներքին գործն են, և Թուրքիան, նման պահանջ առաջադրելով, ավելի շատ նպատակ է ունենալու ոչ թե հասնել կոնկրետ արձանը չտեղադրելուն, այլր հարաբերությունների կարգավորումը վիժեցնելուն»,- կարծում է Արտակ Խաչատրյանը։

Եթե Թուրքիան նման պահանջ ներկայացնի, ապա Հայաստանը ոչ մի դեպքում չպիտի ենթարկվի, որովհետև, ըստ Խաչատրյանի, դա կնշանակի նահանջ ինքնիշխանությունից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան