Փաշինյանը փակագծեր է բացում․ մանրամասներ Միրզոյան-Բայրամով բանակցություններից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները վաշինգտոնյան քառօրյա բանակցություններից հետո որևէ փաստաթուղթ չեն ստորագրել, չեն տարածել նաև համատեղ հայտարարություն։ ԱՄՆ մայրաքաղաքի Արլինգթոն արվարձանում մայիսի 1-4-ն անցկացված բանակցություններից հետո Երևանը հայտնում է՝ առանցքային հարցերի շուրջ Ադրբեջանի հետ հնարավոր չի եղել ընդհանուր հայտարարի գալ։

«Նախարարները և նրանց թիմերը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը չի հստակեցնում, թե ո՞ր հարցերի շուրջ են եղել փոխըմբռնումն ու անհամաձայնությունները։ Համաձայնության չեկած հարցերի վերաբերյալ փակագծեր է բացել պաշտոնական այցով Չեխիայում գտնվող Նիկոլ Փաշինյանը։

«Առանցքային տարաձայնությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, բայց միայն դա չէ»,- «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է վարչապետը։

Քաղաքագետ Արա Պապյանն ասում է՝ քառօրյա բանակցությունների արդյունքները ևս մեկ անգամ փաստում են, որ Բաքվում և Անկարայում խնդիրները խաղաղ տարբերակով լուծելու տրամադրություններ չկան, իսկ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելն իրականություն չի դառնա։

Փաշինյանի դիտարկմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումներն աննշան են մոտեցել։

«Նախկինում կողմերի դիրքորոշումների միջև տարբերությունը 1 կմ էր, հիմա՝ 990 մետր, դա շարժ է, բայց հսկայական տարբերություն դեռ կա»,- ասել է Հայաստանի ղեկավարը։

Հայկական կողմը խաղաղության պայմանագրում ցանկանում է նաև ամրագրել երաշխիքներ, որ փաստաթղթի ստորագրումից հետո խաղաղությունը կպահպանվի։ Սակայն, ըստ Փաշինյանի, ապառազմականացված գոտու և արցախահայության իրավունքների հասցեագրման հարցում առկա տարընթերցումները պահպանվում են։

Չնայած Երևանը խոսում է առանցքային խնդիրների շուրջ համաձայնության բացակայության մասին, Վաշինգտոնը շոշափելի առաջընթացի մասին է հայտարարում։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրն արդեն հասանելիության տիրույթում է տեսնում։

«Երկու կողմերը վերջին մի քանի օրվա ընթացքում քննարկել են մի քանի շատ բարդ հարցեր և շոշափելի առաջընթաց են գրանցել կայուն խաղաղության համաձայնագրի հարցում։ Հուսով եմ, որ նրանք տեսնում են, և ես հավատում եմ, որ այդպես է, որ համաձայնությունն արդեն տեսադաշտում, հասանելիության տիրույթում է: Եվ այդ համաձայնության ձեռքբերումը, կարծում եմ, կլինի ոչ միայն պատմական, այլև խորապես կբխի Ադրբեջանի և Հայաստանի ժողովրդի շահերից ու շատ դրական ազդեցություն կունենա նույնիսկ նրանց երկու երկրների սահմաններից այն կողմ»,- նշել է Բլինքենը:

Քաղաքագետ Արթուր Խաչիկյանը կարծում է, որ Վաշինգտոնում Արցախի կարգավիճակի շուրջ քննարկումներ չեն էլ եղել, այլ միայն այնտեղ բնակվող հայերի իրավունքների վերաբերյալ քննարկումներ են անցկացվել։

Վաշինգտոնից հետո Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Մոսկովայում։ Հանդիպումը նախատեսված է այս ամսվա ընթացքում։ Բաքուն դա համարում է այս բանակցությունների երկրորդ փուլը։ Երևանը մոսկովյան հանդիպման մասին տեղեկություններին պաշտոնապես որևէ կերպ չի արձագանքել։

Արա Պապյանը Հայաստանի շահերի տեսանկյունից մոսկովյան բանակցություններն արդյունավետ չի համարում։

Հիշեցնենք՝ Արարատ Միրզոյանը 2022-ի դեկտեմբերին հրաժարվել էր Ջեհյուն Բայրամովի հետ հանդիպումից, որը պետք է տեղի ունենար Ռուսաստանում։ Որպես պաշտոնական պատճառ՝ նշվել էր Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված խնդիրների հասցեագրման անհրաժեշտությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան