2011 թվականից պարզ էր, որ Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակումն ընդամենը ժամանակի հարց է․ Բիլ Քլինթոն

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա ընդամենը «ժամանակի հարց էր»։ Նրա խոսքով՝ ինքը դա հասկացել է դեռևս 2011 թվականին, երբ Դավոսում խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին Քլինթոնն ասել է Նյու Յորքի 92NY մշակութային կենտրոնում ելույթի ժամանակ, հայտնում է Financial Times-ը, որին վկայակոչում է Meduza-ն։

«Վլադիմիր Պուտինն ինձ ասել է 2011 թվականին՝ Ղրիմը գրավելուց երեք տարի առաջ, որ համաձայն չէ այն պայմանագրի հետ, որը ես կնքել եմ Բորիս Ելցինի հետ։ Նա ասաց՝ «Ես դրա հետ համաձայն չեմ, դրա կողմնակից չեմ և ինձ պարտավորված չեմ համարում այս պայմանագրի մասով։ Այդ օրվանից ես գիտեի, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ընդամենը ժամանակի հարց էր»,- ասել է Քլինթոնը:

Նշենք, որ խոսքը Բուդապեշտի հուշագրի մասին է, որի համաձայն՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ճանաչում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Մոսկվան Լոնդոնի և Վաշինգտոնի հետ միասին երաշխավորում էին Կիևի անվտանգությունը՝ ուկրաինական միջուկային զինանոցի վերացման դիմաց։ Փաստաթուղթը 1994 թվականին ստորագրել են այն ժամանակ ՌԴ նախագահ Բորիս Ելցինը, ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը, Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոն Մեյջորը։

Քլինթոնի կինը՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը նույնպես մասնակցել է Նյու Յորքի միջոցառմանը, ասել է, որ ռազմական գործողությունները դադարեցնելու համար Ուկրաինան կա՛մ պետք է հաղթի Ռուսաստանին, կա՛մ գոնե վերադարձնի երկրի արևելքում կորցրած տարածքները։

«Ես չէի վստահի Պուտինի բանակցություններին որևէ պարագայում, եթե մեր կողմից աջակցվող ուկրաինացիների մոտ չլինեն ազդեցության բավարար լծակներ»,- ասել է նա։

Քլինթոն ամուսինները կոչ են են Արևմուտքին ուժեղացնել Ուկրաինային աջակցությունը՝ ասելով, որ Կիևը կարող է հաղթել, եթե նրան տրամադրվի համապատասխան զենք և զինամթերք:

Էմմա Չոբանյան