Ֆրանսիան և Իտալիան վիճում են ներգաղթյալների պատճառով․ Իտալիայի ԱԳ նախարարը չեղարկել է Փարիզ այցը

Լուրեր

17.05.2026 | 11:41
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան տարեդարձի առիթով
17.05.2026 | 11:17
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը, 10 անձ ձերբակալվել է. ՔԿ
17.05.2026 | 10:50
Վթարային ջրանջատում Լոռու և Կոտայքի մարզերում
17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
17.05.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
Բոլորը

Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին չեղարկել է Փարիզ այցն այն բանից հետո, երբ Ֆրանսիայի ՆԳ նախարարը հրապարակայնորեն քննադատել է վարչապետ Ջորջիա  Մելոնիին՝ նրան համեմատելով ֆրանսիական ծայրահեղ աջ առաջնորդ Մարին Լը Պենի հետ: Տայանին այս մեկնաբանություններն «անընդունելի» է անվանել և ի նշան բողոքի՝ չեղարկել է իր ծրագրած ուղևորությունը Ֆրանսիա, գրում է Euronews-ը։

RMC ռադիոկայանին տված հարցազրույցում Ջերալդ Դարմանինն ասել է, որ Մելոնին «չի կարողացել լուծել միգրացիոն խնդիրները, որոնց պատճառով ընտրվել է անցյալ տարի»՝ Իտալիայի վարչապետին մեղադրելով ընտրողներին «ստելու» համար, երբ վստահեցնում էր, որ կարող է վերջ դնել ներգաղթյալների թվի աճով պայմանավորված ճգնաժամին։

«Տիկին Մելոնին նման է տիկին Լը Պենին, այսինքն՝ նրան ընտրում են կոնկրետ խոստումների համար, իսկ հետո տեսնում ենք, որ դա չի դադարում, այլ ամեն բան միայն ավելի վատ է դառնում»,- ասել է Դարմանինը։

Այս մեկնաբանությունները հնչել են այն վեճի ժամանակ, թե որտեղ պետք է թույլ տան ապօրինի ներգաղյալներին ափ դուրս գալ, եթե նրանց բռնեն Հյուսիսային Աֆրիկայից Եվրոպա շարժվելիս։

Նշենք, որ Իտալիան պայքարում է ներգաղթյալների կտրուկ աճի դեմ։ Տարեսկզբից Թունիսից և Լիբիայից ծովով ավելի քան 42,000 ներգաղթյալ է ժամանել, ինչը 4 անգամ ավելին է անցած տարվա համեմատ։

Տաթև Ֆռանգյան