«Էրդողանի հիստերիկ հայտարարությունները` ընտրություններում հնարավոր պարտության պատրվակ»․ Bloomberg-ի անդրադարձը

Լուրեր

17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
17.05.2026 | 13:23
«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
17.05.2026 | 11:41
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան տարեդարձի առիթով
17.05.2026 | 11:17
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը, 10 անձ ձերբակալվել է. ՔԿ
17.05.2026 | 10:50
Վթարային ջրանջատում Լոռու և Կոտայքի մարզերում
17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱԶԿ-ի (Արդարություն և զարգացում կուսակցություն) բարձրաստիճան պաշտոնյաների ելույթները նախընտրական քարոզարշավում հուսահատության զգացողություն են առաջացնում, հնացած հռետորաբանություն է օգտագործվում՝ ընտրողներին հեռացնելու վատ կառավարվող տնտեսությունից։ Այս մասին ասվում է  Էրդողանի նախընտրական արշավի վերլուծությանը նվիրված Bloomberg-ի հոդվածում, որը ներկայացնում է Gercek News-ը։

Հոդվածագիր Բոբի Գոշը գնահատում է, թե ինչպես կարող են ձևավորվել հարաբերություններն Արևմուտքի հետ Թուրքիայի ընտրություններից հետո։

Անդրադառնալով Էրդողանի՝ Արևմուտքին թիրախավորող արտահայտություններին՝ Գոշը նշում է, որ «արևմտյան դավադրությունների վերաբերյալ նման հիստերիկ հայտարարությունները հնարավոր պարտության պատրվակ են»։

Նա նաև գնահատել է ընտրություններում ընդդիմության նախագահի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հաղթանակի հավանականությունը։ Գոշը նշում է, որ արևմտյան առաջնորդները պետք է զգույշ լինեն, որպեսզի շատ չվստահեն Քըլըչդարօղլուին՝ հիասթափությունից խուսափելու համար։

«Քըլըչդարօղլուն դժվար թե արագ վերացնի Թուրքիայի և իր արևմտյան դաշնակիցների հարաբերությունները փչացնող փշերը։ Էրդողանի կողմից ռուսական C-400 ՀՕՊ համակարգերի գնմանը, որը կարող է վտանգել ՆԱՏՕ-ի պաշտպանությունը, Քըլըչդարօղլուն նախկինում հավանություն էր տվել: Նա նաև ասել է, որ ցանկանում է լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, որը դարձել է Թուրքիայի կարևորագույն առևտրային գործընկերներից մեկը, ինչպես նաև էներգակիրների հիմնական մատակարարը։ Մոսկվան բարյացկամորեն չի վերաբերվի Անկարայի՝ գործարքից հետ կանգնելուն»,- ասվում է հրապարակման մեջ։

Բացի այդ, ըստ հոդվածագրի՝ Քըլըչդարօղլուն ցանկանում է միջնորդի դեր խաղալ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում, և որ այդ ոլորտում ևս կհիասթափեցնի Արևմուտքին։

Էմմա Չոբանյան