«Պուտինը չեկավ, փոքր Պուտինը ժամանեց․ Ալիևը բռնապետ է»․ թուրք հայտնի լրագրողը քննադատել է Ադրբեջանի նախագահին

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Սոցիալական ցանցերի թուրքական տիրույթում վերջին օրերին ակտիվորեն քննարկվում են հայտնի լրագրող Նևշին Մենգյուի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված քննադատությունները։

Մասնավորապես, ապրիլի 29-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ ժամանել էր Թուրքիա։ Այստեղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նա մասնակցել է TEKNOFEST փառատոնին, որն ավելի շատ նախընտրական միջոցառում էր հիշեցնում։

Ալիևն իր ելույթում առաջիկա աջակցություն էր հայտնել Էրդողանին ընտրություններում։ Թուրքերից շատերին Ալիևի այս պահվածքը դուր չէր եկել, որն արտացոլող գրառումների կարելի է հանդիպել սոցիակալական ցանցերում։

Լրագրող Նևշին Մենգյուն իր հերթին Ալիևին բռնապետ է անվանել։

«Մեծ Պուտինը Թուրքիա չեկավ (նկատի ունի, որ ապրիլի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չէր ժամանել Թուրքիա՝ Աքքույու ԱԷԿ-ի միջոցառմանը մասնակցելու), փոքր Պուտինը եկավ։ Ընկերնե՛ր, Ալիևը բռնապետ է, Ալիևի աջակցությունն այդ առումով շատ խորհրդանշական է, Ժողովրդական դաշինքի տեսլականն է։ Պուտինը չկարողացավ գալ, փոքրիկ Պուտինը, այնուամենայնիվ, եկավ։ Թող ադրբեջանցի ընկերները դուրս գան՝ խոսեն, Ալիևը բռնապետ է։ Դա մի երկիր է, որտեղ պատշաճ ընտրություններ չեն անցկացվում, իսկ այլախոհները ճնշումների են ենթարկվում։ Ադրբեջանը կառավարվում է ռեժիմի միջոցով։ Բռնապետը բռնել է նախագահ Էրդողանի թևը»,- նշել է թուրք լրագրողը։

Հավելենք, որ Թուրքիայի նախագահական ու խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 14-ին։

Էմմա Չոբանյան