Օ-դը-Ֆրանս շրջանի և Վայոց ձորի մարզի միջև համագործակցության հայտարարություն է ստորագրվել

Լուրեր

11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ Ք. Բերտրանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ Ջերմուկում է: Այդ մասին ասված է Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանի ֆեյսբուքյան էջում:

«Երկու մարզերի (Օ-դը-Ֆրանս շրջանի և Վայոց ձորի մարզի) միջև համագործակցության մտադրության մասին հայտարարության ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ հենց Ջերմուկում:

Պաշտոնական արարողությունից հետո հյուրերը այցելեցին սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Ջերմուկ քաղաքի տուժած հատվածներ, նաև ճոպանուղի (որը այս պահին վնասված է և գտնվում է վերանորոգման փուլում): Նրանք եղան նաև Ջերմուկի ըմպելասրահում և համտեսեցին բուժիչ հատկություններով հայտնի հանքային ջուրը, իսկ այցի ավարտին ներկա եղան Ջերմուկի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցում՝ ի պատիվ իրենց կազմակերպված միջոցառմանը:

Օ-դը-Ֆրանս ռեգիոնի և ՀՀ Վայոց ձորի մարզի միջև համագործակցության առաջին քայլն արված է»,- ասված է գրառման մեջ։