Հայտնի են բանակցվող փաստաթղթի անունն ու հարցերի շրջանակը. Միրզոյանի ու Բայրամովի հանդիպումները շարունակվում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների  բանակցություններից հայկական կողմի սպասելիքներն առավելագույնն են․ առանց փակագծեր բացելու՝ հայտարարում է խորհրդարանական իշխող խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Միրզոյանի և Բայրամովի քննարկումները Վաշինգտոնում սկսվեցին երեկ և կշարունակվեն մի քանի օր։ ԱՄՆ պետքարտուղարը նախ առանձին-առանձին ընդունեց Միրզոյանին և Բայրամովին, ապա տեղի ունեցավ եռակողմ՝ Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպում, որից հետո բանակցություններ անցկացրին երկու երկրների պատվիրակությունները։ Հանդիպման արդյունքների մասին Երևանն ու Բաքուն առայժմ  մանրամասներ չեն հայտնում։

Հղում անելով դիվանագիտական իր աղբյուրներին՝ «Ամերիկայի ձայնը» հայտնում է, որ քննարկվող փաստաթուղթը կրում է «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» անվանումը, և ԱՄՆ-ը ձգտում է, որպեսզի կողմերը կարգավորեն իրենց հարաբերությունները, կարողանան միասին ապրել, ամրապնդել տնտեսական կապերը և նույնիսկ իրենց հավաքական անվտանգությունը տարածաշրջանում:

ԱՄՆ Պետքարտուղարությունից հայտնում են, որ քննարկվող փաստաթուղթը շատ համապարփակ է, որի շրջանակում քննարկվում են բազմաթիվ հարցեր, ներառյալ՝ էթնիկ փոքրամասնությունների իրավուքներն ու անվտանգությունը:

Մինչ այժմ Հայաստանից ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարել են՝ հիմարար հարցերի շուրջ Ադրբեջանի հետ համաձայնության գալ դեռևս չի հաջողվել։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Բաքվից խաղաղության պայմանագրի շուրջ Երևանի առաջարկները ջնջված հետ են ուղարկում։

Ու թեև իշխանության ներկայացուցիչը հայտարարում է, թե հայկական կողմի սպասելիքներն առավելագույնն են, ընդդիմությունը համարում է, որ բանակցությունների բովանդակությունը թելադրում է բացառապես ադրբեջանական կողմը։

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից հայկական կողմն արդեն տևական ժամանակ է՝ չի խոսում։ Փոխարենը բարձրաձայնում է արցախցիների իրավունքների և անվտանգության մասին, նաև կարևորում միջազգային տեսանելի մեխանիզմների ստեղծմամբ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը։ Այս հարցը վաշինգտոնյան բանակցությունների օրակարգում է՝ ասում է իշխանական պատգամավոր Արման Եղոյանը և հավելում՝ հայկական կողմն անում է ամեն ինչ, որպեսզի Ստեփանակերտը բանակցություններում հանդես գա որպես սուբյեկտ։

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, մինչդեռ, պնդում է՝ ցանկացած դեպքում հայ-ադրբեջանական հարաբերությունների տարանջատումը ղարաբաղյան հակամարտությունից չի բխում հայկական շահերից։  Հայկ Մամիջանյանը նաև հիշեցնում է ադրբեջանցի պաշտոնյաների կողմից պարբերաբար հնչող հայտարարությունը, թե Ստեփանակերտի հետ բանակցություններ կարող են լինել միայն, այսպես կոչված, ինտեգրման օրակարգով։

Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում Բաքուն այս ընթացքում մերժել է ոչ միայն Արցախի հարցի քննարկումը միջազգային դերակատարների հետ, այլև ադրբեջանական զինված ուժերը շարունակում եմ մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքների տարբեր հատվածներում։ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը պարբերաբար Հայաստանից տարածքներ է օկուպացրել։ Որևէ փաստաթուղթ ստորագրելուց առաջ արդյո՞ք հայկական կողմի համար նախապայման կլինի նրանց դուրս գալը Հայաստանի ինքնիշխան տարածքներից։

Խաղաղության բանակցությունների հետ կապված ընդդիմադիրների ակնկալիքներն անփոփոխ են։ Ըստ Հայկ Մամիջանյանի՝ քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է ղեկավարում երկիրը, այս իրավիճակը կպահպանվի։

Վերադառնալով Միրզոյան-Բայրամով բանակցություններին՝ հայտնի է միայն, որ դրանք կարող են մի քանի օր, անգամ մեկ շաբաթ տևել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան