ՌԴ-ն եթե չի՛ հանում Ադրբեջանի անցակետը, ՀՀ-ն պիտի՛ լքի ՀԱՊԿ-ը, Գյումրիի ռազմաբազան հեռացնի․ Արթուր Օսիպյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Արցախում քաղաքական ուժերի և քաղաքացիական ակտիվիստների շարժում է ծավալվում՝ ընդդեմ Լաչինի միջանցքում անցակետի ապօրինի տեղադրման։

Արցախի «Հեղափոխական» ընդդիմադիր կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը Factor TV-ին տված հարցազրույցում նաև ՌԴ-ի պատասխանատվության հարցն է բարձրացնում, որ կա՛մ պետք է կատարի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտականությունները, կա՛մ հայտարարի, որ չի կատարում։

Թե՛ ԼՂ-ի Անվտանգության խորհուրդը, թե՛ Արթուր Օսիպյանը վերջերս հրապարակավ շեշտադրում են այն փաստը, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Արցախի բնակչությունը վերադարձել է Արցախ՝ ստանալով ՌԴ-ի երաշխավորությունը։ Օրերս էլ հանդիպում է տեղի ունեցել Արցախի նախագահի, պետնախարարի և ՌԴ խաղաղապահների նոր հրամանատար Լենցովի միջև։ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը նշել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարն արցախցիներին լսելուց հետո հայտնել է, որ առաջիկա օրերին հանդիպումներ է ունենալու ադրբեջանական կողմի հետ և հարցին կկարողանա անդրադառնալ ու տեղեկություններ փոխանցել շաբաթվա վերջում:

Իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե խաղաղապահներն այս անգամ էլ ունակ չլինեն հեռացնել ադրբեջանական անցակետը։

«Ռուսները նվեր մատուցեցին Ադրբեջանին, երբ Հակարիի կամրջի մոտ արցախցիներին ասել են, թե անցակետում ադրբեջանցի չկա, բայց երբ մարդիկ եկել են անցակետ, տեսել են ադրբեջանցիների։ Այսպիսով, նրանք ցանկացան ցույց տալ աշխարհին, որ Ադրբեջանն ապօրինություն չի անում, արցախցիներն անցակետով անցան։ Արցախը ոտքի պիտի կանգնի, եթե ՌԴ-ն չբացի միջանցքը, անցակետը չհանի, պետք է պայման դրվի ՌԴ-ի առաջ՝ ռեգիոնում իրենց մնալու հարցը հավասարազոր է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը կատարել-չկատարելուն։ Եթե ՌԴ-ն չի կատարում իր պարտականությունները՝ անցակետը չի հեռացնում, ուրեմն ՀՀ-ն պիտի դուրս գա ՀԱՊԿ-ից, հեռացնի Գյումրիի ռազմաբազան։ Իմաստ չունի ՌԴ-ի ներկայությունը ՀՀ-ում, եթե ՌԴ-ն կողմ է ՀՀ-ի և ԼՂ-ի տարածքների զավթմանը։ Դիմում եմ Հայաստանի և Արցախի իշխանություններին՝ դադարե՛ք՝ «Спасибо, Россия» ասել, պայման դրեք ՌԴ-ի առաջ՝ կա՛մ Ադրբեջանի անցակետը հանում եք, կա՛մ հայտարարեք, որ չեք կատարում այդ պայմանը, հետևաբար՝ հանեք ձեր բազան ՀՀ-ից»,- նշեց «Հեղափոխական» կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան