Թուրքիայի ընդդիմության՝ Էրդողանին տապալելու ճանապարհային քարտեզը

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Թուրքիայի ընդդիմադիր դաշինքը ցանկանում է վերջ տալ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 20-ամյա կառավարմանը։ Turkish Minute-ը ներկայացրել է մայիսի 14-ին կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում ընդդիմության գործողությունների ծրագիրը՝ ճանապարհային քարտեզը։

Վերջ տալ մեկ մարդու ռեժիմին – Ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ներկայացնում է վեց կուսակցությունների դաշինքը, որը ներառում է լիբերալների, ազգայնականների և կրոնական պահպանողականների։ Նա խոստանում է ժողովրդավարություն բերել երկիր՝ փոխելով մեկ անձի ռեժիմը։ Դաշինքը խոստանում է հրաժարվել Էրդողանի նախագահական համակարգից ու վերականգնել խորհրդարանական կառավարման համակարգը։ Ըստ դրա՝ օրենսդիրներն ընտրում են վարչապետին և վերահսկում նախարարությունները:

«Քաղաքական համակարգը փոխելը հեշտ չի լինի»,- ասել է Ստամբուլի Քոչի համալսարանի պրոֆեսոր Բերթիլ Օդերը։

Նա նշել է, որ նման փոփոխությունները պահանջում են խորհրդարանում երեք հինգերորդ մեծամասնություն, որի համար էլ ընդդիմությունը պայքարում է ընտրություններում։

Քաղբանտարկյալների ազատ արձակում – Քըլըչդարօղլուն ասում է, որ իր առաջին հանձնարարականը լինելու է Էրդողանի օրոք բանտարկված ընդդիմադիր հայտնի գործիչներին ազատ արձակելու հրամանագիրը։ Նրանց թվում են բարերար Օսման Քավալան և քուրդ առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշը, որոնց ազատությանը երկար ժամանակ ձգտում է Արևմուտքը: Ընդդիմությունը խոստանում է վերականգնել «անկախ և անաչառ» դատարանները։ Ընդդիմադիր դաշինքը նաև ցանկանում է վերակենդանացնել խոսքի ազատությունը և անկախություն տալ լրատվամիջոցներին, որոնք ընկել են կառավարության և նրա գործարար դաշնակիցների գրեթե ամբողջական վերահսկողության տակ:

Պաշտպանել բոլոր կանանց – Ներկայացնելով Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի ավանդաբար աշխարհիկ Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP)՝ Քըլըչդարօղլուն քրտնաջան աշխատել է, որ շահի կրոնական պահպանողական կանանց վստահությունը, որոնք գլխաշոր են կրում։

Քըլըչդարօղլուն խոստացել է օրենքով երաշխավորել հասարակության մեջ քողարկված մնալու իրավունքը՝ ցույց տալու, որ մտադիր չէ խախտել Էրդողանի կողմից ներկայացված կրոնական ազատությունները։ Նա նաև ցանկանում է կրկին միանալ Ստամբուլի կոնվենցիային, որն ուղղված է գենդերային բռնության դեմ պայքարին։

Վերականգնել տնտեսական ուղղափառությունը – Ընդդիմությունը խոստանում է անհապաղ վերադառնալ տնտեսական ուղղափառությանը և խզել Էրդողանի «թուրքական տնտեսության մոդելը»։ Թուրքիայում գնաճը հասել է աննախադեպ մակարդակի։

«Ով էլ հաղթի ընտրություններում, Թուրքիայի տնտեսությունը դժվար թե արագ վերականգնվի»,- Գերմանիայից տնտեսագիտության պրոֆեսոր Էրդալ Ալչինը:

Խաղաղության հաստատում – Ընդդիմությունը տեղյակ է, որ Թուրքիան նյարդայնացրել է ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին՝ 2016 թվականից ի վեր արտոնյալ հարաբերություններ հաստատելով Ռուսաստանի հետ: Նա ցանկանում է վերականգնել վստահությունն Արևմուտքի հետ՝ միաժամանակ պահպանելով «հավասարակշռված երկխոսություն» Մոսկվայի հետ՝ վերջ դնելու Ուկրաինայի պատերազմին:

Քըլըչդարօղլուի կուսակցության միջազգային հարաբերությունների ղեկավար Ահմեթ Ունալ Չևիքյոզը նաև առաջ է քաշում «Եվրամիությանը լիարժեք անդամակցության հարցը», որը երկար ժամանակ սառեցված է։ Նա նաև ասել է, որ առաջնահերթություն է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հաշտվելը, որն էական պայման է Թուրքիայում բնակվող 3,7 միլիոն սիրիացի փախստականների հայրենիք վերադարձի համար:

Էմմա Չոբանյան