Օնիկ Գասպարյանի գալը քննիչ հանձնաժողով շատ շրջադասային է եղել. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

ԱԺ-ը քննարկում է 2020-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրության նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին հարցը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը ևս 6 ամսով երկարաձգել։

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ շատ քիչ մարդիկ են եղել, որոնք հրաժարվել են ներկայանալ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին, սակայն ապագայում նման դեպքերը բացառելու համար հանդես են գալու օրենսդրական նախաձեռնությամբ։

«Ընդդիմությունը առանձին զրույցներում դրական է տրամադրված եղել, երբ մենք որոշել էինք ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարել և խստացնել քննիչ հանձաժողովին չներկայանալը։ Ասեմ, որ շատ քիչ մարդիկ են եղել, որոնք, չգիտես ինչու, մերժել են և չեն ներկայացել, բայց համոզված եմ, որ գալու են՝ լինի Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, զինված ուժերի շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը, թե զինված ուժերի նախկին գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը։ Եթե չգան, նշանակում է, որ իրենք խուսափում են մի բանից, որ չօգտվել այս հնարավորությունից պարզապես անհնար է պատկերացրել»,- ընդգծեց Քոչարյանը։

«Օնիկ Գասպարյանի գալը քննիչ հանձնաժողով շրջադարձային էր»,- այս մասին նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ կարևորելով քննիչ հանձնաժողովի գործառույթները։

«Դրանից հետո որևէ զինվորականի մերժումը գոնե մեր հանձնաժողովի անդամների կողմից ընդունելի չէ…. Շատ քիչ մարդիկ են, որոնք մերժել են, բայց համոզված եմ՝ գալու են, լինի Վարդան Օսկանյանը, թե Մովսես Հակոբյանը, թե Տիգրան Խաչատրյանը: Չեն կարող չգալ, եթե չգան, կնշանակի՝ խուսափում են ինչ-որ մի բանից, չօգտվել այս հնարավորությունից, պարզապես անհնար է պատկերացնել»,- նշեց Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։