Պետդեպը Հայաստան-Ադրբեջան բանակցություններից մանրամասներ է հայտնել

Լուրեր

15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է նախօրեին պետքարտուղար Բլինքնեի մասնակցությամբ  Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումներին։

«ԱՄՆ-ն ուրախ է հյուրընկալել  ԱԳ նախարարներ Միրզոյանին ու Բայրամովին նպաստելու բանակցություններին այս շաբաթ, քանի որ նրանք միասին են աշխատում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ ապագայի հասնելու համար։ Պետքարտուղար Բլինքենը պատիվ ունեցավ ողջունել արտգործնախարարներին երեկ ընթրիքի ժամանակ և ներկա լինել այսօր առավոտյան Ջորջ Շուլցի անվան Ազգային գործերի, արտաքին գործերի ուսումնական կենտրոնում բացման լիագումար նիստին: Պետքարտուղարը կարծում է, որ ուղղակի երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար։ Սա մի բան է, որում  նա խորապես ներգրավված է եղել: Այստեղ նույնպես խորապես ներգրավված է եղել ավագ համակարգող Բոնոն: Եվ դա մի բան է, որին մենք կշարունակենք մեծ ուշադրություն դարձնել»,-ասել է Պատելը։

Պատասխանելով հարցին, թե բանակցությունները ի՞նչ հաջողություն կունենա, Պատելն ասել է, որ դա երկու երկրների որոշելիքն է։

«Ի վերջո, մենք հավատում ենք, որ Հարավային Կովկասում հնարավոր է խաղաղություն:  Դա այն է, ինչ մենք փնտրում ենք՝ խաղաղություն և կայունություն այս երկու երկրների միջև Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում»։

Անդրադառնալով մեկ այլ հարցի, որ Ադրբեջանի կառավարությունը անտեսում է նաև Պետդեպարտամենտի կողմից նախկինում արված բոլոր կոչերը՝ ապաշրջափակելու Լաչինի միջանցքը և  արդյոք վարչակազմն այլ քայլեր մտածում է ձեռնարկել՝ համոզվելու, որ ճանապարհը ապաշրջափակված է, և որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար գրեթե աղետալի իրավիճակը բարելավվի:

«Դե, մի երկու բան ասեմ. նախ, երկու նախարարներին թույլ կտամ խոսել իրենց ժամանակացույցով։ Ես դրա վերաբերյալ առաջարկելու կամ թարմացնելու ոչինչ չունեմ: Եվ երկրորդը, մենք չենք չեղարկել մեր խոսքերը Լաչինի միջանցքով երթևեկության, մարդկանց և առևտրի ազատ տեղաշարժի անհրաժեշտության մասին։ Դա շարունակում է մնալ, և դա մի բան է, որը մենք կշարունակենք ուղղակիորեն բարձրաձայնել մեր հայ գործընկերների հետ»,- ասել է Պատելը։

Էմմա Չոբանյան