Իրավական առումով սա նոնսենս է․ ԱԱԾ-ն ու ՊԵԿ-ը պետք է բացահայտեն․ Ատոմ Մարգարյան

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է ուսումնասիրություն, ըստ որի, 2014-2017 թթ. ժամանակահատվածում  բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ 91 առևտրային կազմակերպություն ճանաչվել է հայտարարված գնումների մրցույթի հաղթող և նրանց հետ կնքվել է 709 պայմանագիր, որից 99-ում առկա է շահերի բախում։

ՀՊՏՀ «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» լաբորատորիայի ղեկավար  Ատոմ Մարգարյանը Factor․am-ի հետ զրույցում, խոսելով այս ուսումնասիրության և կատարված բացահայտումների մասին, նշեց, որ տեղի ունեցած գործարքը նման է կոռուպցիոն սխեմայի, իսկ այն, որ նման արտառոց բաներ կարող էին տեղի ունենալ, ենթադրելի էր, քանի որ որևէ իրավական, քաղաքական և բարոյական արգելակ գնումների ոլորտում չի գործել։

«Մենք տեսնում ենք, փաստորեն, որ մարդիկ,  խմբեր հենց այդպիսի սխեմաներ են օգտագործել և, ես չեմ բացառում, որ կարող են արտառոց դեպքեր էլ լինել, և իրավական առումով սա նոնսենս է»,- ասաց տնտեսագետը։

Հարցին՝ արդյոք պաշտոնյաների կողմից այս գործելաոճը և կնքված 700-ից ավելի պայմանագրերը պետք է դառնան Ազգային անվտանգության և պետեկամուտների կոմիտեի ուսումնասիրության առարկա, Ատոմ Մարգարյանը պատասխանեց․ «Ե՛վ ԱԱԾ-ն, և՛ ՊԵԿ-ը, և՛ անկախ աուդիտորական մասնագիտական կառույցները պետք է ներգրավվեն այս գործում, իսկ եթե սկսվեն քննչական գործողություններ, պետք է գործին ներգրավվել նաև այնպիսի փորձագիտական կառույցների, որոնք կոմպետենտ են միջազգային չափանիշների առումով։ Ի վերջո, գնումների համակարգը կոռուպցիոն ամենաբազմակետրոն համակարգերից մեկն է եղել և շերտ-առ շերտ այն պետք է մաքրել»։

Նշենք, որ, ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած ցուցակի, իրենք իրենց հետ պայմանագրեր են կնքել այնպիսի ընկերություններ ինչպիսիք են օրինակ՝ «Ավշարի գինու գործարանը», որը պատկանում է ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Գրիգորյանին (Ավշարի Արայիկ), ՀՀԿ-ական  մեկ այլ պատգամավոր Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող «Արամյանց»բժշկական կենտրոնը, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող  «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու գործարանը», ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Ալեքսանյանին պատկանող «ՍԱՍ ԳՐՈՒՊ»-ը, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ն, որը պատկանում է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ընտանիքին։

Այս ընկերությունները միակը չեն, հրապարակված ցանկում առկա են այլ ընկերություններ, ևս որոնք կապվում են Ազգային ժողովի պատգամավորներից ոմանց հետ։ 

Աղավնի Սուքիասյան