Արցախը ռազմական ուժով պիտի՛ խոցի Ադրբեջանի անցակետը՝ ցեղասպանվո՛ւմ է․ միջազգային ուշադրություն է պետք․ Հարություն Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Այսօր Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ տեղի են ունենում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները։ Նախ՝ Բլինքենը հանդիպեց Արարատ Միրզոյանի հետ, ապա Ջեյհուն Բայրամովի հետ առանձնազրույց տեղի ունեցավ, որից հետո արդեն եռակողմ բանակցություններ սկսվեցին։

Մինչ այդ, սակայն, ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ էին տարածել, որում երևում է, թե ինչպես են արցախցիներն անցել Հակարիի կամրջի վրա տեղակայված անցակետով։ Այդ տեսանյութում պատկերված անձինք երկկողմանի շրջափակման մեջ գտնվող Շուշիի շրջանի Լիսագոր համայնքի բնակիչներ են եղել, որոնք անցակետի տեղադրման պատճառով մնացել էին Գորիսում։

ԼՂ պետնախարարը հայտնել է, որ լիակատար շրջափակման մեջ գտնվող գյուղերի հրատապ խնդիրները լուծելու նպատակով են որոշ բնակիչներ դիմել տեղում ծառայող ՌԴ խաղաղապահներին, որոնք թույլատրել են առանց զննության մեքենաներով անցնել Հակարիի կամրջի մոտ տեղադրված անցակետով` նախապես հավաստիացնելով, որ ադրբեջանցիների կողմից որևէ հսկողական միջամտություն չի լինելու, սակայն հանդիպել են ադրբեջանցիների, քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում՝ նրանք ստիպել են կատարել իրենց պահանջները, տեսանկարահանել այդ գործընթացը։

Factor TV-ին տված հարցազրույցում քաղաքագետ Հարություն Մկրտչյանին հարց ուղղեցինք՝ ինչքա՞ն կարող է շարունակվել այս վիճակը, ի՞նչ լուծում է տեսնում։

«Նիկոլ Փաշինյանը վերջերս ընդունեց՝ ինքը սխալվել է, որ Աղդամն իր հայրենիքը չէ, և որ սխալ քաղաքականությունն էր, որը հանգեցրեց աղետալի հետևանքով պատերազմին։ Հիմա մենք ո՞ւր ենք գնում, երբ 30 տարի Արցախի անկախությունը չենք ճանաչել, Հայաստանի մաս չենք ճանաչել, 30 տարի բանակը թալանել ենք՝ հզորանալու փոխարեն։ Եվ այս ամենն աղետալի հետևանքներով պատերազմի հանգեցրեց։ Մենք տեսանք, որ Վաշինգտոնի այս հանդիպումից առաջ Բլինքենը կոշտ խոսեց Ալիևի հետ, ասաց, որ ԼՂ-ի և ՀՀ-ի միջև կապը պետք է վերականգնվի, բայց ԼՂ-ի բնակիչներն անցան ադրբեջանական անցակետով՝ լեգիտիմացնելով այն։ Կարծում եմ, որ Արցախն ինքը պիտի սրի իրավիճակը՝ խոցելով Ադրբեջանի անցակետը ռազմական ուժի կիրառմամբ, որպեսզի միջազգային ուշադրություն գրավի։ Ո՞ւմ է պետք ՌԴ-ն, եթե Արցախը ցեղասպանության է ենթարկվում։ Սա Ադրբեջանի ցեղասպանության փորձն է՝ էթնիկ զտում է, միջազգային հանրությանն անհրաժեշտ է ազդակ տալ, որպեսզի նրա ուշադրությունը գրավվի աս խնդրի վրա»,- ասաց Հարություն Մկրտչյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան