Մանե Գևորգյանը` իր հրաժարականի, վարչապետի` իրենից հետո մամուլի խոսնակ չունենալու մասին

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

2021 թվականի նոյեմբերի 9-ին վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատված Մանե Գևորգյանն այսօր էլ փակագծեր չի բացում, թե ինչու հեռացավ: Նրան պատահական հանդիպեցինք, համաձայնեց պատասխանել մեր հարցերին: «Որևէ կոնկրետ պատճառ չի եղել, ուղղակի այդպես ստացվեց»,- հավաստիացրեց Գևորգյանը:

Միգուցե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տարաձայնություննե՞ր է ունեցել` հետաքրքրվեցինք նախկին խոսնակից: «Ընդհանրապես որևէ անհամաձայնություն չի եղել: Հիմա աշխատում եմ, սերտ հարաբերություններ ունեմ Կառավարության տարբեր անդամների հետ, աշխատում եմ հատկապես փոխվարչապետի գրասենյակի հետ։ Մի քանի ներդրումային ծրագրեր կան, որոնք առանց իրենց հետ համագործակցության և աջակցության, հնարավոր չէ իրականացնել: Իմ հարաբերությունները նրանց հետ վատ կամ լարված չեն»,- ընդգծեց Գևորգյանը:

Մեր հարցին, թե ինչ ներդրումային ծրագրերի մասին է խոսքը, Գևորգյանը պատասխանեց, թե հիմա մասնավոր ոլորտում է աշխատում` առանց մանրամասնելու։ «Կարելի է ասել, որ Կառավարության հետ կապերի մասով ես եմ պատասխանատուն, մի քանի ներդրումային ծրագրեր փորձել ենք լավարկել, համապատասխանեցնել Կառավարության ծրագրին, որպեսզի բխի պետության կարիքներից»,- հավելեց Գևորգյանը:

Իսկ ինչո՞ւ վարչապետը իր հեռանալուց 1,5 տարի անց այդպես էլ նոր մամուլի խոսնակ չունի․ «Երևի լավ թեկնածու չկա, չգիտեմ, բայց կարող եմ ասել, որ Կառավարության լրատվության վարչությունը կատարում է մամուլի քարտուղարի պարտականությունները»:

Մանե Գևորգյանը հրաժարվեց պատասխանել` իր ցանկությա՞մբ է ազատման դիմում գրել, թե՝ ոչ:

«Եկեք այդ հարցին չանդրադառնանք, որևէ խնդիր երբևէ չի եղել, դիմումս գրել, դուրս եմ եկել և շարունակում եմ լավ հարաբերություններ ունենալ, ինչու չէ, նաև վարչապետի հետ»,- ասաց Մանե Գևորգյանը:

Նա նշեց, որ պետական համակարգում աշխատելու առաջարկներ եղել են, բայց մերժել է:

Հիշեցնենք, որ Մանե Գևորգյանը վարչապետի երրորդ մամուլի քարտուղարն էր: Փաշինյանի առաջին մամուլի քարտուղարը Արման Եղոյանն էր, երկրորդը՝ Վլադիմիր Կարապետյանը:

 

Արփի Հակոբյան