ՀՀ-ն կողմ է քվեարկել ՄԱԿ-ի ԱԽ բանաձևին, որում հիշատակում կա Ուկրաինայի դեմ ՌԴ ագրեսիայի մասին

Լուրեր

15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
Բոլորը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ապրիլի 27-ին բանաձև է ընդունել ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի համագործակցության մասին։ ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերխի Կիսլիցան Twitter-ում հայտնել է, որ ՌԴ-ն ցանկացել է հեռացնել Ուկրաինայի դեմ ագրեսիայի մասին հիշատակումը Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության վերաբերյալ Գլխավոր ասամբլեայի բանաձևից։ Սակայն նրանց փորձերը ձախողվել են, բանաձևին դեմ է քվեարկել միայն Ռուսաստանը, Բելառուսը, Նիկարագուան, Սիրիան և Հյուսիսային Կորեան։ Գլխավոր Ասամբլեայի 122 անդամ երկրներ, այդ թվում Հայաստանը, կողմ են քվեարկել բանաձևին։

Բանաձևում Ռուսաստանի գործողություններին գնահատական տվող կետը ձևակերպված է հետևյալ կերպ․
«Ընդունելով նաև այն, թե ինչ աննախադեպ մարտահրավերների է բախվում Եվրոպան Ուկրաինայի, իսկ դրանից առաջ՝ Վրաստանի դեմ ՌԴ ագրեսիայի պատճառով, ինչպես նաև Եվրոպայի խորհրդին ՌԴ անդամակցության դադարեցումը, կոչ ենք անում ամրացնել ՄԱԿ-ի ու Եվրոպայի խորհրդի համագործակցությունը՝ յուրաքանչյուր պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության վրա հիմնված խաղաղության և անվտանգության արագ վերականգնման և պահպանման համար, ռազմական գործողությունների ընթացքում ապահովել մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումը, փոխհատուցում տրամադրել տուժածներին և պատասխանատվության ենթարկել միջազգային իրավունքի խախտման բոլոր մեղավորներին»։

Տաթև Ֆռանգյան