ՄԻԵԴ-ը ՌԴ-ին պարտավորեցրել է Վրաստանին ավելի քան 129 մլն եվրո փոխհատուցում վճարել՝ 2008թ․ պատերազմում քաղաքացիների իրավունքները խախտելու համար

Լուրեր

13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է ավելի քան 129 միլիոն եվրո փոխհատուցում վճարել Վրաստանի քաղաքացիներին՝ 2008 թվականի պատերազմի ժամանակ նրանց իրավունքների խախտման համար, գրում է currentime.tv-ն։

Սա ՄԻԵԴ-ի լրացուցիչ որոշումն է Վրաստանի կառավարության հայցի վերաբերյալ, որը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 41-րդ հոդվածի արդարացի բավարարմանը և չի ներառվել 2021 թվականի հիմնական որոշման մեջ։

Նշվում է, որ 3,2 մլն եվրոյի չափով փոխհատուցում է տրամադրվում առնվազն 50 խաղաղ բնակչի սպանության, 2,7 մլն՝ կամայական կալանքի և անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքի համար առնվազն 116 տուժածների,  640,000 եվրո՝ խոշտանգումներից տուժած վրացի ռազմագերիների համար։

115 միլիոն եվրո փոխհատուցումը կապված է օկուպացված տարածքներում Վրաստանի քաղաքացիների՝ իրենց տներ վերադարձը կանխելու վարչական պրակտիկայի հետ, որից տուժել է առնվազն 23 հազար մարդ։ Եվս 8,2 միլիոնի չափով փոխհատուցումն էլ կապված է 142 անձի հետ, որոնք տուժել են ռուսական կողմի ռազմական գործողությունների ակտիվ փուլում քաղաքացիական անձանց մահվան դեպքերի համարժեք հետաքննության բացակայության հետևանքով։

Նշենք, որ Ուկրաինա ներխուժման համար անցյալ տարվա մարտին Ռուսաստանը հեռացվել է Եվրոպայի խորհրդից։ Ի պատասխան՝ Մոսկվայում հայտարարել էին, որ չեն կատարելու ՄԻԵԴ-ի որոշումները։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համապատասխան օրենքը ստորագրել է 2022 թվականի հունիսին։

Դատարանը նշում է, սակայն, որ այն փաստը, որ պետությունը դադարել է լինել Խորհրդի անդամ և Կոնվենցիայի մասնակից, չի ազատում կառավարությանը կոնվենցիայով նախատեսված իր պարտավորություններից՝ կապված որևէ գործողության հետ, որը կատարվել է մինչև խորհրդից և կոնվենցիայից դուրս գալը։

Էմմա Չոբանյան