ՀՀ-Ֆրանսիա ռազմական համագործակցության քայլեր․ Intelligence Online-ի անդրադարձը

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Փարիզը շուտով կարող է  պաշտպանական կցորդ նշանակել Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը, հայտնում է Intelligence Online պորտալը։

Ըստ հոդվածագրի՝ թեև նման առաջադրումն առաջին հայացքից կարող է ոչ նշանակալից թվալ, սակայն այն կարող է լինել «Հայաստանի հետ սեփական ռազմական կապը հաստատելու Ֆրանսիայի ցանկության արտահայտությունը՝  այսպիսով վերջակետ դնելով ՀՀ-ի ռազմական բացառիկ հարաբերությանը Մոսկվայի հետ և´ վստահության, և´ զենքի ձեռք բերման առումով»:

Պաշտպանական կցորդի դերը  այս պահին Վրաստանից կատարում է գնդապետ Ֆրեդերիկ Կամպոսը։ Ապրիլի սկզբին ֆրանսիացի դիվանագետը մասնակցել է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և ֆրանսիական գնումների գործակալության՝ DGA-ի պատվիրակության հանդիպմանը՝ Մարի-Ագնես Պիկարդ-Շեսելի գլխավորությամբ, որը ռուսական պաշտպանական շուկայի հետ աշխատելու փորձ ունի:

Պարբերականը գրում է, որ հնարավոր նշանակումը համընկնում է Փարիզի ու Երևանի միջև Սպառազինությունների երկկողմ կոմիտեի վերականգնման հետ։ Այս մարմինը սահմանում է Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմավարական ծրագրերը և ֆրանսիական արտադրողներից հնարավոր ձեռքբերումները: Այս դիվանագիտական շարժը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ուշադրությամբ վերահսկվում է ուկրաինական հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի կողմից:

«Մոսկվան ցանկանում է կառչել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հարցում միջնորդի դերից, մինչդեռ Ուկրաինան և Արևմուտքը փորձում են իրենց կողմը գրավել Հարավային Կովկասին՝ Ռուսաստանին մեկուսացնելու համար: Թուրքիան իր հերթին վճռականորեն պաշտպանում է Ադրբեջանի պահանջները։ Սակայն, այնուամենայնիվ, ֆրանսիական ռազմական-գործարար ջանքերը Հայաստանում կարող են շատ արդյունք չտալ, Հայաստանի սահմանափակ ֆինանսների պատճառով։ Վերջին մի քանի տարիների ընթացքում ֆրանսիական պաշտպանական ընկերությունները հիմնականում հրապուրվել են Բաքվով, որն ունի կայուն նավթային և ֆինանսական ռեսուրսներ։ Սակայն Ֆրանսիայի ջանքերին մեծ հարված հասցվեց 2022 թվականի մարտին, երբ նրա արժեքավոր դաշնակից նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց։ Նախկին ղեկավարը տարածաշրջանում հանդես է եկել որպես բիզնես գործակալ բազմաթիվ ֆրանսիական ընկերությունների համար, այդ թվում՝ Thales, Areva և Alstom»,- ամփոփում է հոդվածագիրը:

Տաթև Ֆռանգյան