Թուրքիան ԵՄ-ին մեղադրել է երկերեսության և անարդարության մեջ

Լուրեր

22.01.2026 | 15:55
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին
22.01.2026 | 15:42
Հայկ Մարտիրոսյանը՝ արագ շախմատի մրցաշարի հաղթող
22.01.2026 | 15:34
Ուկրաինայում պատերազմը, պարզվեց, «թերևս ամենադժվարն է» ավարտելու համար. Թրամփ
22.01.2026 | 15:23
Թրամփը հայտարարում է, որ Խաղաղության խորհուրդը կաշխատի «ՄԱԿ-ի հետ համատեղ»
22.01.2026 | 15:22
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.01.2026 | 15:18
Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի անդամների հետ
22.01.2026 | 15:10
Բայրամովը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն է քննարկել
22.01.2026 | 15:00
ՊԵԿ նախկին նախագահը 300 մլն գրավով ազատ է արձակվել // Երբ կիջնի հեղուկ գազի գինը․ ԼՈՒՐԵՐ
22.01.2026 | 14:52
Ռուսաստանն ու Ադրբեջանը ռազմատեխնիկական համագործակցության հարցեր են քննարկել
22.01.2026 | 14:49
Հայաստանն ու Ադրբեջանը, նրանց առաջնորդները, շատ այլ առաջնորդներ դարձել են իմ ընկերները. Թրամփ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.01.2026 | 14:46
«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները երկրպագուներին կվերադարձնեն «Բուդյո-Գլիմտի» դեմ խաղի տոմսերի գումարները
22.01.2026 | 14:34
Քուշները և Ուիթկոֆը Մոսկվա կժամանեն երեկոյան ժամը 7-ից կամ 8-ից հետո. Պեսկով
22.01.2026 | 14:25
«Հայֆիլմ»-ը փորձում են վերագործարկել․ նախարարությունը մտադիր է ձեռք բերել բաժնետոմսերը
22.01.2026 | 14:13
Դավոսում ստորագրվում է «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը․ ՈՒՂԻՂ
22.01.2026 | 14:08
Ուիթկոֆը հայտարարել է, որ ուկրաինական բանակցություններում միայն մեկ չլուծված խնդիր է մնացել
Բոլորը

Հունիսի 26-ին Լյուքսեմբուրգում կայացած Եվրամիության (ԵՄ) անդամ երկրիների արտգործնախարարների և ԵՄ-ի հարցերով նախարարների ժողովից հետո հայտարարություն է հրապարակվել և որոշում ընդունվել Թուրքիայի վերաբերյալ. փոխանցում է ermenihaber-ը:

Ըստ դրա՝ ներկա փուլում Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացը փակուղի է մտել, իսկ Թուրքիայի և ԵՄ-ի միջև գոյություն ունեցող մաքսային պայմանագիրն առայժմ չի ընդլայնվելու։

Մաքսային պայմանագիրը չընդլայնելու հիմնական  պատճառը այն է, որ Թուրքիան աստիճանաբար ավելի է օտարվում եվրապական արժեքներից։

ԵՄ-ի հայտարարությունը խիստ դժգոհություն է առաջացրել Թուրքիայում։ Թեմային արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարությունը։

«Հունիսի 26-ի ԵՄ-ի ժողովի ժամանակ ընդունված որոշումներով մեկ անգամ ևս ի ցույց դրվեց այդ կառույցի կողմից մեր երկրի հարցում ունեցած կանխակալ և անարդար դիրքորոշումը։ Նման որոշումները չեն կարող վնաս հասցնել մեզ այն դեպքում, երբ մենք ԵՄ-ի անդամ դառնալու թեկնածու երկիր ենք»,- ասված է նախարարության հայտարարությունում։

Թուրքիայի արտգործնախարարությունը ԵՄ-ին զգուշացրել է, որ եվրաինտեգրման ճանապարհին չի ընդունի ոչ մի նոր պայման և հավելել. «ԵՄ-ի այս դիրքորոշումը, որտեղ մեզ ներկայացնում են որպես  եվրաինտեգրման գործընթացից հեռացող երկիր, երկերեսության դրսևորում է»։