Մայիսի 14-ի ընտրությունները քաղաքական հեղաշրջում անելու՝ Արևմուտքի փորձն են․ Թուրքիայի ՆԳ նախարար

Լուրեր

13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
Բոլորը

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հերթական հակաարևմտյան հայտարարություններ է հնչեցրել։ Նա առաջիկա նախագահական և խորհրդարանական ընտրությունները որակել է որպես «հեղաշրջման փորձ»։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ստամբուլում ելույթ ունենալով համախոհների հետ հանդիպմանը՝ Սոյլուն հիշեցրել է 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման ձախողված փորձի մասին և մայիսի ընտրություններն անվանել «քաղաքական հեղաշրջման փորձ»։

«Հուլիսի 15-ը նրանց իրական հեղաշրջման փորձն էր, մայիսի 14-ը նրանց քաղաքական հեղաշրջման փորձն է: Դա այնքան պարզ և ակնհայտ է: 2023 թվականի մայիսի 14-ն Արևմուտքի քաղաքական հեղաշրջման փորձն է: Մայիսի 14-ին Թուրքիան միասին տապալելու ենք։ Ես չեմ սա ասել, տարիներ առաջ Ամերիկայի պատասխանատուն է ասել։ Նրանք ասել են, որ Թուրքիային կարող են միայն այդ մեթոդով տիրանալ, երբ տարիներ առաջ բոլոր փորձված մեթոդները ձախողվեցին»,- ասել է Սոյլուն՝ ընդգծելով, որ առաջիկա ընտրությունները հեշտ չեն լինելու։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 14-ին։

Էմմա Չոբանյան