Հայաստանն առաջարկում է միջազգային դիտորդական առաքելության կարողություններն ավելացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

«Առիթ ունեցել ենք ամբողջ ճանապարհին խոսելու և քննարկելու իրավիճակը, և նաև որպեսզի նախարարն ավելի լավ պատկերացնի իրավիճակը, մենք առաջարկել էինք, որպեսզի այցելի Ջերմուկ, տեղում տեսնի իրավիճակը, և ավելի համապարփակ պատկերացում կազմի»,- այս մասին Ջերմուկում լրագողների հետ զրույցում նշեց Հայաստանի անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ընդգծելով, որ տպավորություն ունի, թե Ֆրանսիայի ԱԳ նախարարն ամբողջական պատկերացում ունի իրավիճակի վերաբերյալ:

Հարցին՝ ինչո՞վ կարող է աջակցել Ֆրանսիան այս իրավիճակում, և արդյոք փաստահավաք խումբ ուղարկելու մասին քննարկումներ եղե՞լ են, ԱԽ քարտուղարը պատասխանեց, որ Ֆրանսիան շարունակում է ուղիներ փնտրել Հայաստանին օգնելու հարցում:

«Գիտեք, որ Հայաստանն ինտենսիվ աշխատում է միջազգային գործընկերների հետ, որպեսզի միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկվի Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ: Բնականաբար, Ֆրանսիայի հետ էլ ենք քննարկում սա, և ակնկալիք ունենք, որ աջակցություն կստանանք»,- ասաց ԱԽ քարտուղարը:

ԱԽ քարտուղարը, անդրադառնալով հարցին՝ դիտորդների քանակական փոփոխություն կամ կարողությունների փոփոխություն հնարավո՞ր է,  նշեց, որ այն քննարկվել է:

«Միանշանակ է, որ ներկայիս դիտորդների թվաքանակը բավարար չէ Հայաստանի, Ադրբեջանի հետ միջազգային սահմաններին մոնիթորինգ իրականացնելու համար, և մեր բոլոր գործընկերներին առաջարկում ենք, որպեսզի կարողություններն ավելացնեն մարդկանց թվաքանակի տեսանկյունից և նաև այլ կարողություններ, որպեսզի կարողանանք ավելի պատշաճ դիտարկում իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին»,- նշեց Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։