Թուրքիան և ԱՄՆ-ն ընկերներ չեն․ չլուծված խնդիրներ կան․ Չավուշօղլու

Լուրեր

13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
Բոլորը

Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում շատ խնդիրներ լուծված չեն։ Այս մասին Hürriyet-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է Gazeta-ն։

«Հարաբերությունները նախկինից ավելի կայուն են դարձել, բայց խնդիրները չեն լուծվել։ Թրամփի օրոք ամեն օր կա՛մ վեր էր, կա՛մ վայր։ Նա թվիթ էր անում և խառնաշփոթ առաջանում»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան ընկերներ չեն։

«Հարաբերությունները կարող են զարգանալ նույնիսկ այն ժամանակ, երբ դուք ընկերներ չեք։ ԱՄՆ-ի հետ կապված լուրջ խնդիրներ կան, բայց կան նաև դրական կողմեր։ Մեր առևտուրը կրկնապատկվել է և նույնիսկ զարգանում է մեր օգտին»,- ասել է Չավուշօղլուն։

Թուրք պաշտոնյան հավելել է, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը (PKK-ն Թուրքիայում արգելված է)։

«Սա փոխազդեցություն է ահաբեկչական կազմակերպության հետ։ Իհարկե, խնդիր կա նաև այնտեղ FETÖ-ի (կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը) առկայության հետ»,- ասել է Չավուշօղլուն։

Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել էր, որ ահաբեկչության դեմ պայքարելով՝ Անկարան իրականում պայքարում է ԱՄՆ-ի դեմ։ Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ն «ատում է ամբողջ աշխարհը», իսկ Եվրոպան Վաշինգտոնի «խաղազինվորն» է։

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նաև մեղադրել է ԱՄՆ-ին իր երկրի կողքին «ահաբեկչական պետություն» ստեղծելու փորձի մեջ։

Տաթև Ֆռանգյան