ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ԱԴԾ-ի դեմ

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) դեմ՝ «արտերկրում ԱՄՆ քաղաքացիներին անօրինական կերպով պահելու համար»։ Սահմանափակումների մասին տեղեկությունը տեղադրված է ԱՄՆ գանձապետարանի կայքում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Միաժամանակ, գործակալությունը մի քանի բացառություններ է արել պատժամիջոցների ռեժիմից ԱԴԾ-ի մասնակցությամբ ֆինանսական գործարքների համար՝ կապված տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրանքի ներմուծման, բաշխման կամ օգտագործման հետ, սակայն նման գործարքների համար հատուկ ծառայությունների վճարումների չափը չպետք է գերազանցի տարեկան 5000 ԱՄՆ դոլարը։

Նմանատիպ պատժամիջոցներ են սահմանվել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզական վարչության, այդ թվում՝ նրա հրամանատարության չորս ներկայացուցիչների նկատմամբ։ Սահմանափակումները մտցվել են ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից՝ Պետդեպարտամենտի որոշմամբ։ Ե՛վ ԱԴԾ-ն, և՛ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը գտնվում են ԱՄՆ պատժամիջոցների ցուցակներում:

«Այսօր մենք աշխատում ենք պատասխանատվության ենթարկել արտասահմանում ԱՄՆ քաղաքացիների անօրինական կալանավորման համար մեղավորներին», – ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: «Մեր գործողությունները հստակ և ուղղակի նախազգուշացում են նրանց համար, ովքեր անօրինական կերպով ձերբակալում են ԱՄՆ քաղաքացիներին ամբողջ աշխարհում»,- նշել է նա։