ԲԱՆԱՎԵՃ․ Ադրբեջանը կհեռացնի՞ անցակետը․ ՌԴ զորախումբը բանակցում է ադրբեջանցիների հետ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարը Լեռնային Ղարաբաղում փոխվեց։ Անդրեյ Վոլկովին փոխարինել է ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ, Շոյգուի խորհրդական, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը։

Կա՞ որևէ հիմք՝ պնդելու, որ Լենցովը կստիպի Ադրբեջանին իջեցնել իր դրոշը, Հակարի գետի վրայի կամրջին մերձ տեղադրված անցակետն ապամոնտաժել, զրահամեքենաները հետ տանել Շուշի։ Դեռևս պետք է սպասել պատասխանի, քանի դեռ չեն ավարտվել ռուս-ադրբեջանական բանակցությունները։ Արդյո՞ք կան հիմքեր պնդելու, որ ռուս նոր հրամանատարին կհաջողվի կանգնեցնել Ադրբեջանին։

Այսօր Արցախի հակաճգնաժամային խորհրդի ներկայացուցիչները հանդիպել են ռուս խաղաղապահների հետ։ Ներկա է եղել նաև նորանշանակ գեներալ-գնդապետ Լենցովը։ Հակաճգնաժամային խորհրդից տեղեկանում ենք, որ Լենցովը նրանց ասել է, թե Լաչինի միջանցքի ապաշրջափակումն իր համար այս պահի խնդիրն է և վստահեցրել է, որ այս պահին զբաղված է միջանցքի շուտափույթ ապաշրջափակմամբ։

Սպասենք՝ ինչպե՞ս կավարտվեն ռուս-ադրբեջանական հերթական բանակցությունները։ Ինչո՞ւ հերթական, քանի որ ՌԴ խաղաղապահները և Ադրբեջանի զինծառայողները բանակցում էին նաև այն ժամանակ, երբ Բաքուն գրավեց Խծաբերդը և Հին թաղերը, Փառուխը և Քարագլուխը, Մարտակերտի ուղղությամբ բարձունքները, Ստեփանակերտ-Գորիս գրունտային ճանապարհի բարձունքները, Լաչինի միջանցքը փակվեց։

ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ կա Հայաստանի, Ադրբեջանի, ՌԴ-ի ԱԳ նախարարների հանդիպման մասին պայմանավորվածություն։ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօր հայտարարել է, որ նախարարների եռակողմ հանդիպում Ռուսաստանի տարածքում անցկացնելու համաձայնություն արդեն կա, ժամկետի մասին կհայտարարվի ավելի ուշ։

Ի՞նչ հանգուցալուծում սպասել ռուս-ադրբեջանական բանակցություններից։ Factor TV-ի տաղավարում այս թեմայով հրավիրված քննարկմանը մասնակցում են հանրային գործիչ, «Բերդ» ՀԿ անդամ Արփի Թոփչյանը, ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանը, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը, «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վարդան Խաչատրյանը, Անվտանգության քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։