ՌԴ-ում հրդեհվել է մի ամբողջ բնակավայր․ տեղացիները հրդեհն «ապոկալիպսիս» են անվանում

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի Սվերդլովսկի մարզում արդեն երկրորդ օրն է՝ այրվում է մի ամբողջ բնակավայր՝ Սոսվա ավանը։ Հրդեհն արդեն ավերել է ավելի քան 150 տուն, քրեակատարողական գաղութ, հիվանդանոց, դպրոց, վնասել են էլեկտրահաղորդման գծերն ու երկաթուղային կայարանը։ Նախնական տվյալներով՝ երկու տեղի բնակիչ է զոհվել։

Ականատեսները, ովքեր կարողացել են լքել գյուղը, ասել են, որ Սոսվան չկա, իսկ հրդեհը «ապոկալիպսիս» են անվանել։

ՌԴ Քննչական կոմիտեն արդեն սկսել է զբաղվել Սվերդլովսկի մարզում տեղի ունեցած խոշոր հրդեհի հանգամանքների ուսումնասիրությամբ։ ՌԴ դատախազությունը ևս Սոսվայում ստուգումներ է անցկացնում։

Դաշնության ոստիկանության ներկայացրած վարկածներից մեկի համաձայն՝ հրդեհը բռնկվել է տեղի փայտամշակման ձեռնարկության տարածքում մխացող թեփի պատճառով։

«Ըստ նախնական տեղեկությունների՝ 2023 թվականի ապրիլի 25-ին ժամը 12:58-ին Միասնական հերթապահություն և դիսպետչերական ծառայություն հաղորդագրություն է ստացվել սղոցարանում բռնկված հրդեհի մասին, որից հետո Սոսվայի բնակիչների համար իսկական դժոխք է սկսվել»,- ասված է հաղորդագրության մեջ։

Սոսվայում հրդեհը դեռևս շարունակվում է։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են ուղղաթիռների օգնությամբ։ Մինչ այժմ այն հնարավոր է եղել տեղայնացնել միայն մինչև ինը հազար ք․մ․ տարածքի վրա։

Տեղեկացվում է, որ հրդեհի արագ տարածմանը նպաստում են չոր բուսականության մեծ քանակությունը, վայրկյանում 20 մետր արագությամբ քամին, ինչպես նաև ջրի աղբյուրների հեռավորությունը։

Հրդեհի հետևանքով հարյուրավոր մարդիկ մնացել են անօթևան։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տաթև Ֆռանգյան