Մանրամասներ` Երևան-Կապան փորձնական թռիչքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Նպատակն է՝ ունենալ Երևան-Կապան կանոնավոր ավիափոխադրումներ․ այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Գնել Սանոսյանը՝ դրական գնահատելով օդանավի Երևան-Կապան երեկ կայացած փորձնական առաջին թռիչքը։

Նախարարի խոսքով՝ փորձնական թռիչքի նպատակը եղել է ուսումնասիրել Երևանից Կապան թռիչքուղին և փորձարկել օդանավակայանին մոտեցող վայրէջքների և թռիչքների սխեմաները, երկուսն էլ, ըստ Սանոսյանի բարեհաջող են ընթացել։

Նախարարը թռիչքից որոշ մանրամասներ ներկայացրեց՝ նշելով՝ այն տևել է 46 րոպե, կանոնավորի դեպքում այդ ժամանակը կկրճատվի 4-5 րոպեով։ Խումբը մոտ երկու ժամ աշխատել է օդնավակայանի հարակից տարածքում, 13 մոտեցում է եղել, 6 վայրէջքներ և թռիչքներ, 2 անգամ երկրորդ մոտեցում։

«Թռիչքուղու ուղղությամբ այն, ինչ գրասենյակային առումով իրականացվել է, կարծես, համընկել է», – ասաց նախարարն՝ ընդգծելով՝ մի հատվածում են խնդիր ունեցել՝ մոտ երկու րոպե ինքնաթիռը որոշ սարքավորումներով չի նկատվել։ Նախարարը դա կապեց տեխնիկական խնդիրների հետ՝ նշելով՝ այդ ուղղությամբ ալեհավաքներն ու սարքավորումները կշտկվեն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե խնդի՞րն է ապահովել կանոնավոր չվերթների իրականացումը Երևանից դեպի Կապան, Սանոսյանը պատասխանեց դեռ երկու-երեք շաբաթ վերլուծություններ կանեն՝ չբացառելով կրկին փորձնական թռիչքները։

«Խնդիր կա նաև փորձել հասկանալ տեխնիկապես ինչպես կազմակերպել, քանի որ ներքին թռիչք է և՛ «Զվարթնոցում», և՛ տեղում ինչպես կազմակերպել, որովհետև անձնագրային որոշակի գործառույթները պետք է հասկանալ։ Օդանավակայանը, մեծ հաշվով, պատրաստ է Կապանի թռիչքներն ընդունելու և, այո՛, մեր նպատակն է այս ամենն ավարտելուց հետո գնալ նրան, որ ունենանք կանոնավոր փոխադրումներ»,- նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։