Ուկրաինայի ԶՈՒ-ն ժամանակին կստանա զենք՝ հակահարձակման համար․ ամերիկացի գեներալ

Լուրեր

13.04.2026 | 17:33
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 23 հարց
13.04.2026 | 17:24
«Իսրայելը կարող է փորձել Իրանից հետո Թուրքիան դարձնել իր նոր թշնամին». Ֆիդան
13.04.2026 | 17:18
Մրգաշեն գյուղում դանակահարված անձը մահացել է․ ՆԳՆ
13.04.2026 | 17:07
ԿԳՄՍ նախարարն ու ՀՖՖ նախագահը հետևել են «Յուվենտուսի» ակադեմիայի կառուցման աշխատանքներին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.04.2026 | 16:56
Տավուշի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
13.04.2026 | 16:44
Հսկայական ջանքեր ենք գործադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համար. Ֆիդան
13.04.2026 | 16:36
Թուրքիան հերքել է Էրդողանի կողմից ռազմական պատասխանի սպառնալիքը, եթե Իրանը կամ Լիբանանը հարձակման ենթարկվեն
13.04.2026 | 16:25
«Մեր ժողովրդին հասնում ա». 70 մլն դրամով հիմնանորոգված գետնանցումը դարձյալ հեղեղվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 16:17
«Բավարիան» արդյունավետության ռեկորդ է սահմանել Բունդեսլիգայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 16:08
Մայր Աթոռը պահանջում է վարչապետի որոշումից հեռացնել «եկեղեցու անունից արված կեղծ տեղեկությունը»
13.04.2026 | 15:58
Կրեմլը մեկնաբանել է Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները
13.04.2026 | 15:49
ՀՀ ԱԽ քարտուղարն ու Լիտվայի ԱԳ փոխնախարարը մտքեր են փոխանակել  վիզաների ազատականացման գործընթացի շուրջ
13.04.2026 | 15:38
ԱՄԷ-ի հետ քննարկվել են հայկական գյուղմթերքի արտահանման և առևտրի դյուրացման հարցեր
13.04.2026 | 15:27
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին 
13.04.2026 | 15:18
Հռոմի պապը հայտարարել է, որ «չի վախենում Թրամփի վարչակազմից»
Բոլորը

Ուկրաինայի զինված ուժերը ժամանակին կստանան անհրաժեշտ սապառազինություն՝ հակահարձակում իրականացնելու համար։ Այս մասին հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն հրամանատար, գեներալ Քրիստոֆեր Կավոլին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Զինված ուժերի հանձնաժողովում լսումների ժամանակ՝ Կավոլին նշել է, որ ռազմական տեխնիկայի խոստացված միավորների ավելի քան 98%-ն արդեն հասցվել է Կիև։

«Ես համոզված եմ, որ մենք հասցրել ենք անհրաժեշտ միջոցները և շարունակելու ենք մատակարարումները՝ նրանց գործողությանն աջակցելու համար»,- ասել է բարձրաստիճան զինվորականը։

Գեներալի խոսքով՝ ավելի քան 50 միջազգային դոնորների կողմից Ուկրաինային տրամադրվող աջակցությունը, ուսուցման հետ մեկտեղ, հսկայական և վճռորոշ է եղել մարտի դաշտում ուկրաինացի զինվորականների հաջողության համար:

«Ձմռան ընթացքում մեր կոալիցիան թույլ է տվել Ուկրանիայի զինված ուժերին հնարավորություններ գեներացնել, որոնք անհրաժեշտ են Ուկրաինայի ինքնիշխան տարածքի պաշտպանության ու գրավված տարածքների հետ վերադարձի համար»,-ասել է Կավոլին՝ հավելելով, որ ուկրաինացի գործընկերները հաջողությամբ են օգտագործում տրամադրված օգնությունը։

Էմմա Չոբանյան