Կառավարությունը հաստատեց պետական բյուջեի 2022 թ․ հաշվետվության նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
Բոլորը

ՀՀ Կառավարության հերթական նիստում Կառավարությունը հաստատեց պետական բյուջեի 2022 թ․ հաշվետվության նախագիծը։

Թեմայի շրջանակում վարչապետն անդրադարձավ 2023-ի բուջեին՝ տեղեկացնելով, որ 2023-ի ապրիլին գրանցվել է շահութահարկի պատմական բացարձակ ցուցանիշ:

«Ապրիլին մենք ունենք պետական բյուջեի հավաքագրումների, հարկային եկամուտների բացառիկ ցուցանիշ: Այսօր ապրիլի 27-ն է, և դեռ մի քանի օր էլ այս ցուցանիշը կբարելավվի: Երեկվա դրությամբ արդեն հավաքագրվել է 295 միլիարդ դրամ հարկային եկամուտ: ՀՀ-ի պատմության մեջ երբեք չի եղել ամիս, երբ ՀՀ պետական բյուջե մուտքագրվի 295 մլրդ դրամ:

Օրինակ՝ 2022-ին, որը նույնպես բավականին հաջող տարի էր, հավաքագրել էինք 231 միլիարդ դրամ, իսկ 2023-ի ապրիլին արդեն իսկ երեկվա դրությամբ հավաքագրել ենք 295 մլրդ դրամ, որը բացարձակապես ռեկորդ է բոլոր տարիների բոլոր ամիսների նկատմամբ:

Ապրիլի 1-26-ը հարկ վճարողները վճարել են 158.1 մլրդ դրամ շահութահարկ, որը նույնպես պատմական ռեկորդ է; Համեմատության համար ասեմ, որ 2022թ․ ապրիլին վճարվել է 98 մլրդ դրամ շահութահարկ: Այսինքն՝ այս տարվա ցուցանիշը՝ դեռ չավարտված ամսով, նախորդ տարվա համեմատ ավելի է 59,7 մլրդ դրամով»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում։