Պաշտոնական Անկարան հերքում է Էրդողանի վատառողջ լինելու մասին լուրերը

Լուրեր

13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
Բոլորը

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը հերքել է այն տեղեկությունը, թե նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առողջական խնդիրներ ունի, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք կտրականապես հերքում են նման չհիմնավորված հայտարարությունները նախագահ Էրդողանի առողջության վերաբերյալ»․- գրել է նա իր Twitter-ի էջում։ Ալթունը նշել է, որ Էրդողանը կմասնակցի «Աքքույու» ատոմակայանի բացման արարողությանը, որը տեղի կունենա ապրիլի 27-ին, առցանց ձևաչափով։

Չնայած դրան՝ Թուրքիայի ընտրություններից երեք շաբաթ առաջ Էրդողանը չեղյալ է հայտարարել քարոզարշավային մի շարք միջոցառումներ։

«Բժիշկների խորհրդով այսօր կհանգստանամ տանը»,- չորեքշաբթի գրել է նա Twitter-ում։ Էրդողանը հայտնել է, որ իր փոխարեն այսօր նախատեսված նախընտրական հանրահավաքներին Քըրըքալեում, Սիվասում և Յոզգաթում կմասնակցի Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։ «Հուսով ենք մենք վաղը կշարունակենք մեր աշխատանքը»,- հավելել է Թուրքիայի նախագահը։ Բացի այդ, ըստ մամուլի հրապարակումների, չեղարկվել է Էրդողանի հարցազրույցը, որը նա պետք է տար ապրիլի 27-ին թուրքական չորս հեռուստաալիքների։

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ի երեկոյան Էրդողանն իրեն վատ է զգացել տեղական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ, որը հեռարձակվել է ուղիղ եթերում։ Հեռարձակումն ընդհատվել է, իսկ վերսկսվելուց հետո նախագահը ներողություն է խնդրել հեուստադիտողներից՝ միջադեպը բացատրելով «ստամոքսային գրիպով» և նախընտրական քարոզարշավի պատճառով ծանրաբեռնվածությամբ։ Այնուհետև մի շարք լրատվամիջոցներ հայտնել են, որ Էրդողանն, իբր, սրտամկանի ինֆարկտ է ստացել և հոսպիտալացվել։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում տեղի կունենան նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ 69-ամյա Էրդողանը մտադիր է առաջադրվել և ևս մեկ ժամկետով վերընտրվել որպես Թուրքիայի նախագահ։ Նրա մրցակիցն է ընդդիմադիր Ժողովրդական դաշինքի թեկնածու, Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն։

Տաթև Ֆռանգյան