Խերսոնում լրագրողներ են թիրախավորվել․ նրանցից մեկի կյանքը չի հաջողվել փրկել

Լուրեր

14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
Բոլորը

Խերսոնի մատույցներում դիպուկահարի կրակոցից սպանվել է Ուկրաինացի լրագրող Բոգդան Բիտիկը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Նա օգնելիս է եղել իտալական La Repubblica թերթի թղթակցին՝ լուսաբանելու Ուկրաինայում պատերազմը։  Իտալացի լրագրող Կորադո Զունինոն էլ վիրավորվել է ուսի շրջանում։ Պարբերականի տեղեկություններով՝ նրանց դարանակալել են Անտոնովսկի կամրջի մոտ։

«Մենք անցանք երեք անցակետ, Բոգդանը խոսեց ուկրաինացի զինվորականների հետ, և նրանք մեզ առանց որևէ խնդրի բաց թողեցին, դա պատերազմական գոտի չէր։ Հետո մեզ  թիրախավորեցին, ես սուլոց լսեցի ու տեսա Բոգդանին գետնին, նա չէր շարժվում։ Ես սողալով դուրս եկա կրակի գծից։ Ես վազեցի, մինչև քաղաքացիական մեքենան անցավ իմ կողքով: Ես արյան մեջ էի և ստիպված էի տեղափոխվել Խերսոնի հիվանդանոց։ Ես չորս վնասվածք ունեմ, բայց նրանք ինձ հիանալի օգնեցին։ Մի քանի անգամ փորձեցի զանգահարել Բոգդանին, բայց նա չպատասխանեց։ Նա իմ ընկերն էր։ Ես շատ վշտացած եմ»,- պատմել է Զունինոն։

Երկու լրագրողներն էլ կրում էին «Press» մակագրությամբ բաճկոններ։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան իտալական լրատվամիջոցներին ասել է, որ սպանության համար պատասխանատու է ռուսական կողմը։

«Ռուսներին չի հետաքրքրում, թե դու ռուս ես, իտալացի, թե ուկրաինացի, նրանք ուղղակի կրակում են»,- ասել է նա։

Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին ասել է, որ իր գրասենյակը և Կիևում Իտալիայի դեսպանատունն աշխատում են Ուկրաինայի իշխանությունների հետ՝ Զունինոյին Իտալիա վերադարձնելու ուղղությամբ։ Մոսկվայից մեկնաբանություններ դեռ չեն ստացվել։

Լրագրողների միջազգային ֆեդերացիայի տվյալներով՝ Ուկրաինա ներխուժման սկզբից ի վեր առնվազն 12 լրագրող և լրատվամիջոցների աշխատակից է զոհվել, 18-ը՝ վիրավորվել։ Նրանց մեծ մասը ուկրաինացիներ են։