Արդյո՞ք Էրդողանն իսկապես ինֆարկտ է ստացել․վաղը թուրքական ատոմակայանի միջոցառմանը նա ֆիզիկապես չի մասնակցի

Լուրեր

13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առողջական խնդիրները կարծես թե լուրջ են։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ վաղը Աքքույու ատոմակայանի միջուկային վառելիքի բեռնման արարողությանը Էրդողանը մասնակցելու է տեսակապով։ Օնլայն ձևաչափով միջոցառմանը մասնակցելու է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Եթե Էրդողանը իր համար չափազանց կարևոր այս միջոցառմանը ֆիզիկապես ներկա չի գտնվելու, նշանակում է, որ կան իսկապես լուրջ խնդիրներ։ Բացի այդ, հաղորդվում է, որ վաղվա քարոզարշավային հանդիպումները ևս չեղարկվել են։

Հավելենք, որ տարբեր տեղեկություններ են շրջանառվում, թե Էրդողանը սրտամկանի ինֆարկտ է ստացել ու գտնվում է հիվանդանոցում՝ ծանր վիճակում։

Այս տեղեկությունը, սակայն,  թուրքական որևէ հավաստի ընդդիմադիր կամ իշխանամետ աղբյուր չի հաստատում։

Հիշեցնենք, որ Էրդողանի ինքնազգացողությունը նախօրեին վատացել էր Kanal 7-ի և Ulke TV-ի համատեղ ուղիղ եթերում  հարցազրույցի ժամանակ, որի պատճառով հեռարձակումը դադարեցվել էր։ Եթեր վերադառնալուն պես Էրդողանն անդրադարձել էր իր առողջական խնդիրներին՝ նշելով, որ ինտենսիվ քարոզարշավի պատճառով ստամոքսի հետ կապված խնդիրներ ունի։ Այսօրվա նախընտրական հանդիպումներն էլ Էրդողանը չեղարկել էր «բժիշկների խորհրդով տանը հանգստանալու համար»։

 

Էմմա Չոբանյան