Զելենսկին հայտնել է Սի Ցզինպինի հետ «երկար ու բովանդակալից» զրույցի մասին

Լուրեր

14.09.2026 | 14:30
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
14.09.2026 | 12:48
Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել երդման տեքստից․ Կարապետյանը՝ Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:37
Սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են ինձ համար․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ։ Այս մասին Ուկրաինայի ղեկավարը հայտնել է Twitter-ում գրառմամբ։

«Ես երկար, բովանդակալից հեռախոսազրույց եմ ունեցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ: Կարծում եմ, որ այն, ինչպես նաև Չինաստանում Ուկրաինայի դեսպանի նշանակումը, հզոր խթան կհաղորդեն մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- գրել է Զելենսկին։

Իր հերթին Զելենսկիի խոսնակ Սերգեյ Նիկիֆորովը Facebook-ում գրել է, որ Սի Ցզինպինի հետ բանակցությունները տևել են գրեթե մեկ ժամ, իսկ ավելի ուշ խոստացել է հայտնել մանրամասներ։

Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին Զելենսկիի և Սի Ցզինպինի հնարավոր զրույցի մասին՝ վերջինիս Մոսկվա կատարած այցի ֆոնին։ Բայց բանակցություններն այդպես էլ տեղի չէին ունեցել։

Հաղորդվել է նաև, որ Սի Ցզինպինը բարդ է անվանել ուկրաինական պատերազմի պատճառները։

BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ էլ՝ Սի Ցզինպինը Զելենսկիին վստահեցրել է, որ Չինաստանը չեզոք է ուկրաինական հակամարտությունում և խաղաղության կողմնակից է։ Նա ընդգծել է, որ պատերազմից միակ ելքը բանակցություններն են։

Տաթև Ֆռանգյան