Լաշա Տալախաձեին կարող էր հաղթել միայն Սիմոն Մարտիրոսյանը․ հավաքականի մարզիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 14:18
Նորվեգիայի հավաքականի ֆոտոսեսիան՝ վիկինգների հագուստով․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.06.2026 | 14:09
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին
05.06.2026 | 14:01
Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափի հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում
05.06.2026 | 13:53
ՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ում կփոխի նախախաղային ծրագիրը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
05.06.2026 | 13:44
«Հայաստան» դաշինքն ամփոփում է քարոզարշավը. ՈՒՂԻՂ
05.06.2026 | 13:43
Կիևի փոստային տերմինալում ծանրոցի պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել
05.06.2026 | 13:42
Չի բացառվում, որ երեկվա բանավեճի մասնակիցներից որևէ ուժի հանեն ընտրապայքարից․ Մարուքյան
05.06.2026 | 13:34
Օվերչուկը հայտարարել է, թե ԵՄ-ի օգնությունը Հայաստանին ոչինչ չի լուծի
05.06.2026 | 13:27
ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին
05.06.2026 | 13:18
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
05.06.2026 | 13:10
ՌԴ ԿԸՀ անդամները դիտորդություն կիրականացնեն ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ
05.06.2026 | 12:59
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը
05.06.2026 | 12:47
Հայտնի են բասկետբոլի Հայաստանի տարբեր տարիքային առաջնությունների չեմպիոնները
05.06.2026 | 12:35
«Միասնության թևեր»-ի նախընտրական քարոզարշավը Գեղարքունիքում․ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 12:22
Գագիկ Բեգլարյանը ձերբակալվել է․ ՀԿԿ-ն նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
Բոլորը

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփում է Երևանում կայացած առաջնությունը։

Հիշեցնենք՝ Երևանում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գերծանր քաշային հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը երկամարտի 462 կգ արդյունքով (212+250 կգ) կարիերայում երկրորդ անգամ օրերս դարձել էր ԵԱ-ի արծաթե մեդալակիր, իսկ Սիմոն Մարտիրոսյանը ԵԱ-ում նվաճել էր բրոնզե մեդալ՝ երկամարտի 440 կգ արդյունքով (195 + 245 կգ):

Պոկում և հրում վարժություններում ևս հայ գերծանր քաշային ծանրորդներն արժանացել էին փոքր արծաթե և փոքր բրոնզե մեդալներին համապատասխանաբար: Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը կարիերայում 7-րդ անգամ նվաճել էր Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն՝ արժանանալով նաև առանձին վարժությունների ոսկե մեդալներին: Տալախաձեն Եվրոպայում առաջինն է ճանաչվել երկամարտի 474 կգ արդյունքով:

«Լաշային այսքան ժամանակ կարող էր հաղթել միայն Սիմոնը։ Սիմոնը այն մարզիկներից է, որ կարող է բարձրացնել ցանկացած կիլոգրամ, եթե լինի կարգապահ, աշխատասեր ու վնասվածքները նրան չխանգարեն։ Սիմոնը չկարողացավ հաղթել,  նրա վնասվածքները, քաշային կարգը փոխելը շատ խանգարեցին նրան։ Լաշան, այո, առայժմն մնում է որպես անպարտելի ծանրորդ։ Լաշան հրաշալի մարդ է, հրաշալի տղա, մեր տղաների հետ շատ մոտ է, ունեն միմյանց հետ ընկերական հարաբերություններ։ Շատ ժամանակ նրան կատակով ասում էի՝ քո կեսը հայ է»,- նշեց Փաշիկ Ալավերդյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի վերջո հայ ծանրորդներին երբ է հաջողվելու հաղթող դուրս գալ վրացի հայտնի ծանրորդի հետ պայքարում։

Մանրամասները՝ տեսանյութում։