ԱՄՆ-ը խորը մտահոգություն է հայտնել ռուս-իրանական համագործակցության կապակցությամբ

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտնել է, որ Մոսկվան շարունակում է դիմել Թեհրանին մահաբեր սարքավորումների մատակարարման հարցով, գրում է VOA-ն։

ԱՄՆ-ը կրկին խորը մտահոգություն է հայտնել Իրանի հետ Ռուսաստանի ռազմական համագործակցության կապակցությամբ, որին մեղադրում են Ուկրաինա ռուսական ներխուժման ժամանակ օգտագործվող ռազմական անօդաչու սարքերի մատակարարման համար։

«Ռուսաստանի Դաշնության և Իրանի վարչակարգի միջև հարաբերությունների խորացումը նույնպես շարունակում է մեզ համար մեծ մտահոգություն լինել, և մենք շարունակում ենք մեծ ուշադրություն դարձնել դրան»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:

«Ես տեսել եմ տեղեկություններ, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է դիմել Իրանին մահաբեր օգնության համար։ Առաջին անգամը չէ, որ մենք տեսնում ենք, որ դա տեղի է ունենում»,- հավելել է Պատելը:

Նրա խոսքով՝ հակամարտության ընթացքում ԱՄՆ-ը դիտարկել է, թե ինչպես է Ռուսաստանի Դաշնությունն իրանական արտադրության անօդաչու թռչող սարքեր ուղարկում Կիև՝ թիրախավորելով կարևոր քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքները։

«Սա մի բան է, որը մենք շարունակում ենք վերահսկել, մեծ ուշադրություն դարձնել և քայլեր ձեռնարկել մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Պատելը:

Տաթև Ֆռանգյան