Պուտինի հնարավոր այցին ընդառաջ ՀԱՀ-ը հայտարարել է, որ դուրս չի գալու Միջազգային Քրեական դատարանի իրավասությունից

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի վարչակազմը հայտարարել է, որ երկիրը դուրս չի գալու Միջազգային Քրեական դատարանի (ՄՔԴ) իրավասությունից, ինչպես ավելի վաղ հայտարարել էր նախագահը, գրում է Meduza-ն։

«Հարավաֆրիկյան Հանրապետությունը մնում է Հռոմի ստատուտը ստորագրող կողմ և շարունակելու է արշավը հանուն միջազգային իրավունքի հավասար ու հետևողական կիրառման»,- ասվում է  նախագահականի հայտարարության մեջ։

Վարչակազմը «սխալ մեկնաբանություն» է անվանել իշխող կուսակցության ու երկրի նախագահի՝ ապրիլի 25-ի հայտարարությունն այն մասին, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունը ​​դուրս է գալիս դատարանի իրավասությունից՝ «որոշ երկրների նկատմամբ անարդար վերաբերմունքի» պատճառով։

Հավելենք, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունում օգոստոսին նախանշված է ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովը։ Սպասվում է, որ դրան մասնակցելու է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որի ձերբակալման օրդեր է տվել Միջազգային Քրեական դատարանը։

Էմմա Չոբանյան