Եթե մենք չունեցանք համապատասխան ռոյալ, աշխարհահռչակ որևէ դաշնակահար չի գա և չի նվագի Հայաստանում․ Արա Խզմալյան

Լուրեր

15.11.2024 | 11:59
Երբեմն ոստիկանին այնպես են հայհոյում, որը սրբապղծություն է համարվում. ո՞րը պետք է լինի նրա վարքագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 11:47
Թրամփը Ռոբերտ Քենեդի կրտսերին առաջադրել է առողջապահության նախարարի պաշտոնում
15.11.2024 | 11:46
Եթե մտածում եք՝ ՌԴ-ն մեզ գաղութացրել է, ինչպե՞ս եք շփվելու «Գազպրոմի» հետ. Գրիգորյանը՝ Մեսրոպյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 11:39
Եթե Քոչարյանը մեղադրյալ չէ, ես Աստված եմ. Սարգիս Քլոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 11:36
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը C ենթախմբում դեռևս 3-րդ տեղում է
15.11.2024 | 11:35
Հեռու եմ մտքից, որ իմ գործունեությամբ պետք է ապացուցեմ՝ ՀԷՑ-ը մեր երկրի թշնամիներից մեկն է․ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 11:27
«Շահեդ»-ներն ու հրթիռները գրոհել են Օդեսան․ կա զոհ
15.11.2024 | 11:16
Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի հետ
15.11.2024 | 11:10
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.11.2024 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
15.11.2024 | 10:50
Որոշակի հրմշտոց է եղել. Սանոսյանը՝ ՊՊԾ նախկին պետի և Ավինյանի աներոջ մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 10:39
Իլոն Մասկը հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի դեսպանին․The New York Times
15.11.2024 | 10:30
NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են
15.11.2024 | 10:22
ՀԾԿՀ նախագահի թեկնածուն օրերս սառեցրել է անդամակցությունը ՔՊ-ում․ Գնել Սանոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 10:16
«Ռասիա ՖԶէ-ն և Ջ. Բորկովսկին ընդդեմ ՀՀ-ի» գործով Հայաստանը գրանցել է լիարժեք հաղթանակ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն Գյումրիում անցկացվող միջազգային թատերական փառատոնի շրջանակներում, անդրադարձ կատարելով թատերահամերգային կազմակեպությունների լուսաձայնային սարքավորումների ու երաժշտական գործիքների տեխնիկական վերազինմանը՝ տեղեկացրեց, որ անցած տարի ՀՀ կառավարությունը 1 միլիարդ 250 միլիոն դրամից ավելի գումար է հատկացրել այդ նպատակի համար։ Ըստ նրա՝ խնդիրը դեռ լուծված չէ, և սա հատկապես կաշկանդում է մեր երկրին միջազգային համագործակցության ասպարեզում։

«Չկա մի ռազմավարական փաստաթուղթ, որտեղ այս խնդիրն ամրագրված չլինի և չկա որևէ լուրջ, բարձր կարգի քննարկում՝ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ այս հարցն ամենահրատապ ձևով չարծարծվի։ Նաև դրա արդյունքն է , որ վերջին մի քանի տարիներին աննախադեպ ծավալի հատկացումներ են արվում հենց նյութատեխնիկական բազայի արդիականցման, գույքային համալրման ուղղությամբ։

Միայն անցյալ տարի 1 միլիարդ 250 միլիոն դրամից ավելի գումար ենք հատկացրել այս կարգի խնդիրները լուծելու համար, պարզապես մենք այնպիսի բաց ունենք տասնամյակների։ Առնվազն երեք տասնամյակ մեր լուսաձայնային սարքավորումները, տեխնիկական զինվածությունը չի արդիականցվել։ Ինչքան էլ մենք կապիտալ հատկացումներ ենք անում, բացը մնում է շատ զգալի, հատկապես, երբ մենք փորձում ենք մտնել միջազգային համագործակցության համատեքստ։

Եվ սա չի վերաբերում միայն լուսաձայնային տեխնիկային, մենք լուրջ պակասորդ ունենք երաժշտական գործիքների, անգամ՝ պրոֆեսիոնալ խմբերում։ Սա ևս որոշակիորեն կաշկանդում է միջազգային համագործակցությունը, որովհետև երբ մենք ուզում ենք որևէ աշխարհահռչակ դաշնակահարի հրավիրել Հայաստան, առաջին բանը գործիքն է իր չափանիշներում և չափորոշիչներում։

Եթե մենք չունեցանք համապատասխան ռոյալ, որի վրա կարող է միջազգային ճանաչում ունեցող աստղը նվագել, որևէ հոնորարի դիմաց նա չի գա և չի նվագի, վարկանիշի խնդիր կա։

Եվ սրանք սոսկ պոպուլիստական հայտարարություններ չեն, կարելի է վերցնել վերջին տարիների հատկացումները նախորդ մի քանի տասնամյակի հատկացումների հետ, տեսնել պատկերն ինչպես է փոխվել, բայց խնդիրը կա՝ իհարկե»,- ասաց Արա Խզմալյանը։

Արմիկ Մովսիսյան