Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ-ի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի ՊՆ ղեկավարների հանդիպումը

Լուրեր

13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
Բոլորը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում Իրանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Մոհամմադ Ռեզա Աշտիանիի, Ալի Մահմուդ Աբբասի և Հուլուսի Աքարի հետ քննարկել է Սիրիայում անվտանգության ամրապնդումն ու ահաբեկչության դեմ պայքարը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ապրիլի 25-ին Մոսկվայում քառակողմ բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության, Սիրիայի Արաբական Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պաշտպանության նախարարների միջև։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գործնական քայլեր՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում անվտանգության ամրապնդման և թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ բանակցությունների ընթացքում առանձին ուշադրություն է դարձվել ահաբեկչական սպառնալիքներին դիմակայելուն և Սիրիայում բոլոր ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարին։ Հանդիպման արդյունքում կողմերը հաստատել են իրենց ձգտումը Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման, ինչպես նաև սիրիացի փախստականների՝ շուտափույթ հայրենիք վերադարձի ուղղությամբ ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը։

Հավելենք, որ Մոսկվայում են նաև նշյալ երկրների հետախուզական ծառայության ղեկավարները։

Ապրիլի 4-ին էլ սիրիական հարցով Մոսկվայում տեղի էր ունեցել ՌԴ-ի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի ԱԳ փոխնախարարների հանդիպումը։

Էմմա Չոբանյան